Լիազորությունները դադարեցված են
Thu, 26 Mar 2026 11:15:47 +0400

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները դադարեցվել են։ Ինչպես նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ, հիմք է ընդունվել պատգամավորի հրաժարականի դիմումը։
Որոշումը կայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։
Վարդանյանը, հիշեցնենք, ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր