Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Թուրքիայի ափերի մոտ հարձակում է եղել․ մանրամասներ

Թուրքիայի ափերի մոտ հարձակում է եղել․ մանրամասներ

Thu, 26 Mar 2026 11:30:41 +0400


Անհայտ անօդաչուները Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ հարվածել են 140 հազար տոննա նավթ տեղափոխող թուրքական ALTURA ընկերության լցանավին։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

«Սև ծովում՝ Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա, թուրքական ALTURA ընկերության նավթատար լցանավը անօդաչուների հարձակման է ենթարկվել, որի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Լցանավում 140 հազար տոննա նավթ կա», – ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ։

NTV-ի տեղեկություններով՝ անձնակազմը օգնություն է խնդրել, վնասվել են նավի կամուրջը և մեքենաների բաժինը։ Անձնակազմը բաղկացած է Թուրքիայի 27 քաղաքացիներից, նրանք չեն տուժել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել

Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Sat, 21 Mar 2026 15:08:01 +0400 Երկու տարի առաջ՝ 2024 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով