Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Thu, 26 Mar 2026 12:40:08 +0400


Նախօրեին երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Կանազ մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո դեպքի վայր էին ժամանել փրկարար ծառայության ստորաբաժանումները։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ավելի ուշ հայտնել էր, որ հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել։

Այս պահին մասնագետները շարունակում են գնահատել շենքի վիճակը՝ պարզելու հրդեհի պատճառներն ու հնարավոր վնասները:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը որևէ ծրագիր չունի շենքը քանդելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ներկայումս նախատեսվում է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը և իրականացնել վերակառուցում՝ այն կրկին հասարակությանը ծառայեցնելու նպատակով։ Վարոսյանը ընդգծել է, որ տարածվող մտահոգությունները, թե շենքը կարող է վերածվել հյուրանոցի կամ բնակելի համալիրի, իրական հիմք չունեն, և նման քննարկումներ քաղաքապետարանում չեն ընթանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտոնյաների` Արցախում արված լուսանկարները գցել են Կառավարության դիմաց

Պաշտոնյաների` Արցախում արված լուսանկարները գցել են Կառավարության դիմաց Thu, 26 Mar 2026 14:07:53 +0400 Latest…

8 րոպե ago

Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ

Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ Thu, 26 Mar 2026 14:00:53 +0400 Իսրայելցի…

15 րոպե ago

ԱԱԾ տնօրենն ինչպե՞ս է կարողացել 1,5 միլիոն դոլարանոց տուն գնել. հարց` Փաշինյանին

ԱԱԾ տնօրենն ինչպե՞ս է կարողացել 1,5 միլիոն դոլարանոց տուն գնել. հարց` Փաշինյանին Thu, 26 Mar…

28 րոպե ago

1 տարեկան երեխայի կյանքը չհաջողվեց փրկել. մեկնաբանում է Անահիտ Ավանեսյանը

1 տարեկան երեխայի կյանքը չհաջողվեց փրկել. մեկնաբանում է Անահիտ Ավանեսյանը Thu, 26 Mar 2026 13:38:17…

37 րոպե ago

Փաշինյանը սպառնում է լրագրողներին. «Երբ ես չլինեմ, դուք 4 ժամ չեք աշխատի»

Փաշինյանը սպառնում է լրագրողներին. «Երբ ես չլինեմ, դուք 4 ժամ չեք աշխատի» Thu, 26 Mar…

44 րոպե ago

Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Thu, 26 Mar 2026 13:30:48 +0400 Թուրքիայի պաշտպանության…

45 րոպե ago