Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Thu, 26 Mar 2026 12:40:08 +0400


Նախօրեին երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Կանազ մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո դեպքի վայր էին ժամանել փրկարար ծառայության ստորաբաժանումները։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ավելի ուշ հայտնել էր, որ հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել։

Այս պահին մասնագետները շարունակում են գնահատել շենքի վիճակը՝ պարզելու հրդեհի պատճառներն ու հնարավոր վնասները:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը որևէ ծրագիր չունի շենքը քանդելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ներկայումս նախատեսվում է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը և իրականացնել վերակառուցում՝ այն կրկին հասարակությանը ծառայեցնելու նպատակով։ Վարոսյանը ընդգծել է, որ տարածվող մտահոգությունները, թե շենքը կարող է վերածվել հյուրանոցի կամ բնակելի համալիրի, իրական հիմք չունեն, և նման քննարկումներ քաղաքապետարանում չեն ընթանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին Mon, …