Հինգ տարով ռեկտոր ընտրվեց
Fri, 11 Sep 2026 13:04:37 +0400

«Հրապարակը» տեղեկացավ, որ քիչ առաջ տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։
Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի մրցույթի միակ թեկնածուն գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Ըստ էության սա ոչ թե մրցույթ էր, այլ ընտրություն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր