Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում
Fri, 11 Sep 2026 13:00:29 +0400

Ուկրաինայի նախարարների կաբինետը սահմանային հատուկ ռեժիմ է մտցրել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մեկ կիլոմետր երկարությամբ գոտու երկայնքով:
Այս տարածքում արգելվում է մարդկանց ազատ մուտքը, մնալը, բնակությունը և տեղաշարժը, ինչպես նաև ագրեսիան դիմագրավելու հետ կապ չունեցող աշխատանքները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը, ըստ «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի:
«Թիվ 1049 որոշումը արդեն ուժի մեջ է մտել, և պետական սահմանի պաշտպանության մարմինները սկսել են կիրառել սահմանված կանոնակարգերը: Ռազմական դրության ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ պետական սահմանի երկայնքով 1 կմ լայնությամբ հողամասերում կսահմանվի սահմանային հատուկ ռեժիմ», – ասվում է պետական սահմանային ծառայության հայտարարության մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր