Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Ռեկտորը ոչ մի վայրկյան չէր հեռանում նախարարի կողքից

Ռեկտորը ոչ մի վայրկյան չէր հեռանում նախարարի կողքից

Wed, 23 Sep 2026 14:14:36 +0400


Այսօր մեկնարկել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը: Այն ներկայացվում է իբրև կրթության, աշխատանքի, կարիերայի զարգացման և ուսանողական նոր գաղափարների մեծ հանդիպում: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ «Այս էքսպոն արդեն դարձել է համալսարանի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այն լավ հնարավորություն է, որ մեր ուսանողները, հատկապես՝ առաջին կուրսեցիները, հենց ուսումնական տարվա սկզբից ծանոթանան Երևանի պետական համալսարանի ընձեռած հնարավորություններին, գործընկեր կազմակերպություններին և իրենց մասնագիտական ապագայի հեռանկարներին», – նշել է ԵՊՀ ռեկտորը։

Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն հանդիպելու գործատուների հետ, ծանոթանալու կրթական ծրագրերին ու համալսարանական հնարավորություններին, ստանալու կարիերայի խորհրդատվություն և բացահայտելու ուսանողական նոր նախագծեր: Էքսպոն կշարունակվի մինչև ժամը 17։30-ը։

Մենք նկատեցինք, որ միջոցառմանը մասնակցում է նաև Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, որն ի դեպ ԵՊՀ շրջանավարտ չէ, ավարտել է Հերացու անվան բժշկական համալսարանը: ԵՊՀ ռեկտորը ոչ մի վայրկյան Թորոսյանի կողքից չէր հեռանում:

Ի դեպ, օրեր առաջ էլ Աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպել Պետական տնտեսագիտական համալսարանը եւ Արսեն Թորոսյանը դրան էլ էր մասնակցում: Այնտեղ էլ ռեկտոր Արմեն Գրիգորյանն էր կրկնկակոխ ուղեկցում նախարարին:

Ողջ օրը դպրոցներն ու բուհերը չկուսակցականացնելուց խոսող Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ոչ միայն ՔՊ-ին համակրող ու հարող ռեկտորներ նշանակել, այլ այնպես անել, որ յուրաքանչյուր ՔՊ-ական այցելություն բուհ` ռեկտորների համար տոնի վերածվի, քծնելու նոր հնարավորություններ բացի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել

Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Sun, 20 Sep 2026 15:45:01 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով