Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Thu, 26 Mar 2026 12:40:08 +0400


Նախօրեին երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Կանազ մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո դեպքի վայր էին ժամանել փրկարար ծառայության ստորաբաժանումները։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ավելի ուշ հայտնել էր, որ հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել։

Այս պահին մասնագետները շարունակում են գնահատել շենքի վիճակը՝ պարզելու հրդեհի պատճառներն ու հնարավոր վնասները:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը որևէ ծրագիր չունի շենքը քանդելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ներկայումս նախատեսվում է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը և իրականացնել վերակառուցում՝ այն կրկին հասարակությանը ծառայեցնելու նպատակով։ Վարոսյանը ընդգծել է, որ տարածվող մտահոգությունները, թե շենքը կարող է վերածվել հյուրանոցի կամ բնակելի համալիրի, իրական հիմք չունեն, և նման քննարկումներ քաղաքապետարանում չեն ընթանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան գումարով է Նեյմարն օգնել «հարազատ» ֆուտբոլային ակումբին

Ինչքան գումարով է Նեյմարն օգնել «հարազատ» ֆուտբոլային ակումբին Sun, 13 Sep 2026 22:00:29 +0400 «Սանտոսի»…

16 րոպե ago

Մայր Տաճարում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը

Մայր Տաճարում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը Sun, 13 Sep 2026…

31 րոպե ago

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Sun, 13 Sep 2026 21:30:00 +0400…

47 րոպե ago

Օրվա իշխանությունների լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է

Օրվա իշխանությունների լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է Sun, 13 Sep 2026 21:15:48…

1 ժամ ago

Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ

Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ Sun, 13 Sep 2026…

1 ժամ ago

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան Sun, 13 Sep 2026 20:45:34 +0400…

2 ժամ ago