«Հրապարակ». Սահմանամերձ գյուղի համայնքապետին ու նրա հարազատներին 2019-ից դատում են

«Հրապարակ». Սահմանամերձ գյուղի համայնքապետին ու նրա հարազատներին 2019-ից դատում են

Thu, 26 Mar 2026 12:45:20 +0400


Սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008-ից հանդիսանալով Արծվաբերդ համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչներին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակցի կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22 միլիոն 469 հազար դրամ գումարը յուրացրել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Բացի այդ, Վ․ Ուզունյանը, «նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն հանձնված տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ 2013-2015 թթ․ Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ», եւ դրանք հանձնել Տավուշի մարզպետարան:

Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2019թ․ դեկտեմբերի 30-ին։ 2023թ․ փետրվարի 21-ին դատավոր Նարեկ Բադալյանը որոշել է Վոլոդյա Ուզունյանի քրեական գործը՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքը»), ըստ ընդդատության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան: 2026թ․ փետրվարի 2-ին հակակոռուպցիոնի դատավոր Գիվի Հովհաննիսյանը որոշել է Ուզունյանի պաշտպան Ներսես Չիլինգարյանի միջնորդությունը բավարարել՝ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, Ուզունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ «ստորագրություն չհեռանալու մասին», վերացնել։ Ինչպես նաեւ՝ վերացնել Վ․ Ուզունյանի շարժական եւ անշարժ գույքերի վրա դրված կալանքը: Իսկ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վ. Սարգսյանի ներկայացրած քաղաքացիական հայցը՝ Վ․ Ուզունյանից, հօգուտ ՀՀ պետբյուջեի, 22 միլիոն 469 հազար դրամ բռնագանձելու մասին, թողնել առանց քննության եւ քրեական գործի վարույթը կարճել։

Այդ որոշումը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ։ Արծվաբերդի բնակիչներին վերոհիշյալ աշնանացան ցորենը մատակարարած «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի (որը կառավարության 01.07.2021թ. որոշմամբ վերանվանվել է «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ) ներկայացուցիչը քաղաքացիական հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Վոլոդյա Ուզունյանի, երրորդ անձանց՝ Ծովինար Ուզունյանի, Անուշ Ուզունյանի, Սահակ Ուզունյանի, Աննա Ուզունյանի եւ Սեւակ Ուզունյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժին առանձնացնելու, հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու վերաբերյալ: 2021թ․ օգոստոսի 30-ին այս քաղաքացիական գործն ընդունվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթ: 2025թ․ դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի դատավոր Նարինե Անանյանը վճռել է կարճել այս քաղաքացիական գործի վարույթը՝ երրորդ անձ հանդիսացող Աննա Ուզունյանի եւ Սեւակ Ուզունյանի մասով, եւ հաստատել հայցվոր «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վոլոդյա Ուզունյանի եւ մյուսների միջեւ 2025թ. դեկտեմբերի 8-ին կնքված հաշտության համաձայնությունը, որով պարտապանը պարտավորվում է ՊՈԱԿ-ի հաշվեհամարին վճարել 1 միլիոն 178 հազար 114 դրամ գումար։ Նաեւ՝ Վոլոդյա Ուզունյանի, Ծովինար Ուզունյանի, Անուշ Ուզունյանի եւ Սահակ Ուզունյանի մասով կարճել քաղաքացիական գործի վարույթը՝ կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով: Դատական ծախսերի հարցը համարել լուծված՝ ըստ հաշտության համաձայնության, իսկ հաշտության համաձայնությամբ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձման ենթակա 150 հազար դրամ փորձաքննության ծախսը հայցվորից բռնագանձել՝ հօգուտ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հուսով ենք, չեն ընկնի Կիևի ծուղակը․ ու՞մ է զգուշացնում Իրանը

Հուսով ենք, չեն ընկնի Կիևի ծուղակը․ ու՞մ է զգուշացնում Իրանը Mon, 30 Mar 2026 15:00:38…

13 րոպե ago

Երբ ժողովուրդը «ատամ է ցույց տալիս»․ զգուշացում է

Երբ ժողովուրդը «ատամ է ցույց տալիս»․ զգուշացում է Mon, 30 Mar 2026 14:45:39 +0400 Այնպես…

28 րոպե ago

Բուժաշխատողները հակադարձում են Ավանեսյանին հենց իր գրառման մեկնաբանություններում

Բուժաշխատողները հակադարձում են Ավանեսյանին հենց իր գրառման մեկնաբանություններում Mon, 30 Mar 2026 14:37:59 +0400 Առողջապահության…

36 րոպե ago

Թուրքիան կպատերազմի՞ Իրանի դեմ

Թուրքիան կպատերազմի՞ Իրանի դեմ Mon, 30 Mar 2026 14:30:17 +0400 Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդակցության վարչությունը…

44 րոպե ago

Ինչ օգուտ դու կունենաս մթերման կայանից

Ինչ օգուտ դու կունենաս մթերման կայանից Mon, 30 Mar 2026 14:24:45 +0400 Latest news from…

49 րոպե ago

Համայնքապետի առաջին տեղակալը հրաժարական է տվել

Համայնքապետի առաջին տեղակալը հրաժարական է տվել Mon, 30 Mar 2026 14:22:31 +0400 Նոյեմբերյան համայնքի ավագանու…

52 րոպե ago