«Հրապարակ». Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի

«Հրապարակ». Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի

Thu, 26 Mar 2026 13:15:39 +0400


Փաշինյանն այդքան շուտ է սկսել իր քարոզարշավը, որովհետեւ տիրապետում է իրական թվերին եւ տեսնում է, որ իրենք վերընտրվելու որեւէ հնարավորություն չունեն՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Ի տարբերություն նախկին նախագահների, ինքն ուղղակի հնարավորություն չունի իշխանությունը կորցնելուց հետո ինչ-որ ձեւ հանգիստ ապրել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, այսինքն՝ սա իր համար կյանքի եւ մահու հարց է: Տեսնելով իրական թվերը, ինքն ուղղակի խուճապի մեջ է հայտնվել, եւ այն, որ մտնում է մետրո, տարբեր շրջաններ գնում, մարդկանց հետ ուզում է շփվել, ուղղակի փորձում է ինչ-որ ձեւ վերականգնել իր ինչ-որ վարկանիշ, այն վարկանիշը, որ ինքն ունեցել է 2018 թվականին կամ նույնիսկ 2021 թվականին: Հիմնական հնարքները հետեւյալն են․ ինքը հասարակ մարդ է եւ հասարակ մարդկանց շահերն է պաշտպանում եւ առաջ եթե խոսում էր թալանի մասին, հիմա ինքն ուզում է ասել՝ գիտեք, ես ձեզ նման պեռաշկի եմ ուտում: Քանի հոգու վրա դա կաշխատի՝ ես չեմ կարող ասել: Ինքը վաստակաշատ հանգստի չի կարող գնալ, քանի որ չի կարող բազմաթիվ հարցերի պատասխանել: Կարծում եմ, ապրիլին իր վարկանիշն ավելի շատ կիջնի, ինչը խուճապ կառաջացնի իր թիմի մոտ, եւ ընտրություններին ընդառաջ հնարավոր է թիմը փլուզվի: Երկրորդը․ ինքը փորձում է 2021 թվականի տեխնոլոգիան օգտագործել՝ խաղաղության եւ պատերազմի, եթե դա այն ժամանակ մարդկանց վրա ազդում էր, ապա հիմա շատ գռեհիկ է ստացվում, եւ հասկանալի է, որ սա Ալիեւի հետ միասին համատեղ օպերացիա է կազմակերպել: Ինքն ասում է՝ պատերազմ կլինի, Ալիեւը սպառնում է, որ պատերազմ կլինի վեց ամսից հետո, եթե Հայաստանն իրեն ճիշտ չպահի, այսինքն՝ Ալիեւն է փորձում որոշել, թե ով Հայաստանում իշխանություն կլինի»,- ասաց Դանիելյանը:

Քաղաքագետը նկատում է, որ այս՝ պատերազմով շանտաժը շատ գռեհիկ է, իր այս պահվածքը պանիկայի արտահայտություն է ու գնալով ինքն ավելի շատ սխալներ է թույլ տալու, ինչի հետեւանքով իր թիմը կսկսի հասկանալ, որ իրենից պետք է տարանջատվել, եւ յուրաքանչյուրը կփորձի իր հարցերը լուծել անջատ ու ավելի չմխրճվել այս անօրինականությունների մեջ, որն անում է գործող վարչապետ կոչվող այս անձը: Պատերազմով շանտաժն Ալիեւի հետ պայմանավորված խաղ է, ըստ Դանիելյանի, Ալիեւին անհրաժեշտ է, որ Փաշինյանը վերարտադրվի, որ հետագայում զիջումներ լինեն, եւ միասին փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Ալիեւը հայտարարում է, որ այս պահին ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց վեց ամիս հետո կարող է իր տեսակետը փոխել: «Եվ սա այս միտքը վերցնում է, ասում է՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, հոգեբանորեն ինքը փորձում է հիշեցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, այսինքն՝ այս սեպտեմբերին նույնպես պատերազմ կլինի: Սա շանտաժ է, որովհետեւ Ադրբեջանը չի որոշում՝ Հայաստանի հետ պատերազմ կլինի, թե ոչ, ոչ էլ 2020 թվականին է Ադրբեջանը որոշել: Դա աշխարհաքաղաքական գործողություն էր, եւ Ադրբեջանին աջակցում էին Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Պակիստանը եւ այլն։ Դա ուներ որոշակի նպատակ, եւ հենց իրենց աջակցության շնորհիվ կարողացավ Ադրբեջանը հաջողության հասնել, եւ նաեւ Հայաստանի գործող վարչախմբի շատ տարօրինակ գործողությունները, որը գուցե ապագայում պարզաբանվի հասարակությանը, թե դա ինչ էր նշանակում, ինչու ինքը պատերազմի տարավ Հայաստանը: Սա հերթական շանտաժն է, եւ այս գործող իշխանությունը, գործող վարչապետն այս շանտաժին գնում է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

4 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

4 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

5 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

5 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

6 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

6 ժամ ago