Արշակ սրբազանի գործը զավեշտի գագաթնակետն է

Արշակ սրբազանի գործը զավեշտի գագաթնակետն է

Thu, 26 Mar 2026 13:25:42 +0400


Ավելի զավեշտական գործ, քան Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի գործն է, բնության ու պատմության մեջ երեւի չի եղել։ Այստեղ կենտրոնացել են մեր իրավապահ համակարգի ամբողջ տգիտությունն ու ապաշնորհությունը, այս գործից երեւում է, թե ինչքան է ստրկացված քննչական համակարգը, որ կարող են բացարձակապես անհիմն գործ հարուցել իրենց «ստրկատիրոջ» հրահանգով։

Մենք հունվարի 25-ին գրել էինք, որ Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորցրել են՝ այն առկա չէ քրեական գործում։
Հիշեցնենք, որ սրբազանին մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, գործը հարուցվել է դեռեւս 2018-ին, ինչ-որ անձինք ընդամենը կասկած են հայտնել, որ եկեղեցու դեմ արշավողներից ինչ-որ մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ են տեղադրել:
Երեկ դատական նիստի ժամանակ հենց դատավորը հաստատեց մեր հունվարի 25-ին գրածը, որը համառորեն մեկ ամիս է հերքում են՝ սկսած քննիչից, վերջացրած փաստաբաններով։ Նա ասաց, որ իրեղեն ապացույց գլանակը չկա եւ այդ մասով քրեական վարույթ է հարուցվել եւ քանի որ ինքը քննությունն իրականացնող Վաղարշապատի բաժնում է աշխատել։ Ավելի ուշ հենց այդ հիմքով, որ կարող է իր դատավճիռը հետագայում անաչառ չհամարվել, ընդունեց ինքնաբացարկի միջնորդությունը, որը ներկայացրել Արշակ սրբազանի պաշտպանական խումբը։

Բայց այս գործի աբսուրդը միայն իրեղեն ապացույցի կորսված լինելը չէ, այլ ավելի կարեւոր բան կա․ գործի նյութերից դատելով՝ հայտնի չէ, թե ով է այդ գլանակը դրել եկեղեցու դեմ արշաված անձի ուսապարկում։ Այսինքն, կոնկրետ «հանցանքը» կատարողը հայտնի չէ, չկա նաեւ հանցանքի առարկան՝ թմրանյութի գլանակը, բայց հայտնի է հանցագործության «պատվիրատուն», որն Արշակ սրբազանն է։ Թե ինչպես են մեղադրանքը կառուցել բացառապես այն անձի ցուցմունքի վրա, որի ուսապարկում գտել են այդ անհետացած թմրանյութը, երեւի իրենք՝ քննիչները պետք է բացատրեն։ Որովհետեւ սա լրիվ ուրիշ «իրավաբանություն» է՝ մարդկության պատմությանն անհայտ։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026 ը

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026 ը Thu, 08 Oct 2026…

21 րոպե ago

Թուրքական ֆուտբոլում սկանդալ է ծագել

Թուրքական ֆուտբոլում սկանդալ է ծագել Thu, 08 Oct 2026 20:00:34 +0400 Թուրքական ֆուտբոլում սկանդալը շարունակվում…

21 րոպե ago

Անչափահասների մասին ինտիմ բնույթի նյութեր տարածողները ձերբակալվել են

Անչափահասների մասին ինտիմ բնույթի նյութեր տարածողները ձերբակալվել են Thu, 08 Oct 2026 19:30:42 +0400 Ֆրանսիայում…

51 րոպե ago

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց Thu, 08 Oct 2026 19:28:20 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ…

54 րոպե ago

Հայ մասոնության պատմություն. չլուսաբանված էջեր

Հայ մասոնության պատմություն. չլուսաբանված էջեր Thu, 08 Oct 2026 19:15:29 +0400 Հայ մասոնության պատմությունը երկար…

1 ժամ ago

Տիտղոսազրկված արքաեղբայրը դատի է տվել ոստիկանությանը

Տիտղոսազրկված արքաեղբայրը դատի է տվել ոստիկանությանը Thu, 08 Oct 2026 19:00:22 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազրկված…

1 ժամ ago