Եթե Բանակը ուժեղացրել եք, ինչու՞ ենք նահանջում

Եթե Բանակը ուժեղացրել եք, ինչու՞ ենք նահանջում

Thu, 26 Mar 2026 14:45:24 +0400


Պետության անվտանգությունը չի չափվում նրանով, թե որքան համոզիչ ես քննադատում նախկինը, այլ նրանով, թե ինչ արդյունք ես ապահովում այսօր։ Դա պիտի գիտակցի ներկա իշխանությունը, որը զբաղված է միայն նախկիններին քննադատելով։ Երեկ Ազգային ժողոցում ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտարարեց․ «Նախորդ երկու նախագահների կառավարման տարիներին բանակի վրա 5,4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թ․ թ»։ Երբ հայտարարում ես, որ բանակը ուժեղացել է, ծախսային մասով, բայց իրականում՝ դիրքեր են կորցվում, կամ հետքաշումներ են լինում, ապա հասարակությունը բնականաբար հարց է տալիս՝ «Եթե այդքան ուժեղ եք, ինչու՞ արդյունքը չի երևում»։ Եթե այդքան գումար եք ծախսել, ու՞ր են այդ ծախսած թվերի արդյունքները, երբ 2022 թվականից միակողմանի հանձնումների, զիջումների մեջ ենք։ Ամոթ չէ խոստովանելը, որ դուք ձեր տեղում չեք, որ ծախսերը արդյունավետ չեք կազմակերպել։ Գլխավոր խնդիրը կապված է մասնագիտական փորձի հետ։

Պաշտպանության համակարգը սովորական կառավարման ոլորտ չէ․ այն պահանջում է տարիների ռազմական փորձ, ռազմավարական մտածողություն և ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելու կարողություն։ Ո՞րն ունեք, կասե՞ք։ Գերագույն հրամանատարը լրագրող է, իսկ դու ուսուցիչ և չեք կարող առաջնորդել ժողովրդին ժամանակակից սպառնալիքների միջով։ Քննադատությունը անձնական չէ, այլ պրոֆեսիոնալիզմի մասին է: Ավելին՝ երբ առաջարկվում է խմբերով գնալ և տեսնել ռազմատեխնիկան, դա ավելի շատ հիշեցնում է ցուցադրական քայլ, քան լուրջ անվտանգային քաղաքականություն։ Բանակը չի «ցուցադրվում»․ այն գործում է։ Հայտարարում եք ձեր անարդյունավետ ծախսերի մասին, մինչդեռ երկիրը ծնկի իջած վիճակում է։ Թիվը դեռ արդյունք չէ և այդ թվերի հետևից դեռ գնալու են ։

Նախկինների հետ համեմատությունները հաճախ մոլորեցնող են։ Ժամանակները տարբեր են, սպառնալիքները՝ տարբեր, պայմանները՝ տարբեր։ Բայց կա մի բան, որը չի փոխվում՝ արդյունքը։ Նախկինում եղել են հաղթանակներ։ Այսօր ունենք կորուստներ։
Եթե նախկին «վատ» պայմաններում եղել են հաղթանակներ, իսկ այսօր «լավ» պայմաններում ունենք խնդիրներ, ապա հարցը պետք է ուղղել ոչ թե անցյալին, այլ ներկային։ Հարց պետք է ուղղեք ձեզ՝ դուք ձեր տեղու՞մ եք։ Եթե Բանակը ուժեղացրել եք, ինչու՞ ենք նահանջում

Եվ վերջապես՝ մի կարևոր հարց, որը մնում է օդում․ եթե իսկապես այդքան լավ զինվում ենք, ինչո՞ւ արտաքին սպառնալիքների հռետորաբանությունը չի համընկնում այդ պատկերին։ Սա ևս այն հակասություններից է, որը պահանջում է հստակ պատասխաններ, ոչ թե թվեր։ Ամոթ չէ խոստովանել սխալները։ Ամոթ է դրանք թաքցնել թվերի հետևում։ Անվտանգության հարցում ամենամեծ փաստարկը ոչ թե խոսքն է, այլ արդյունքը։ Իսկ արդյունքը, ցավոք, այսօր խոսում է ավելի բարձր, քան ցանկացած արդարացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400 Ռուսաստանը պահանջել է,…

2 րոպե ago

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել Sun, 15…

14 րոպե ago

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Sun, 15 Nov 2026…

18 րոպե ago

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն Sun, 15 Nov 2026 18:00:25…

33 րոպե ago

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն Sun, 15 Nov 2026 17:45:04 +0400 Բրիտանիայի…

48 րոպե ago

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով Sun, 15 Nov 2026 17:27:31 +0400 Վարչապետ Նիկոլ…

1 ժամ ago