Ալեն Սիմոնյանի և քաղաքացու՝ միմյանց հայհոյելու դեպքով 2 անձ ոստիկանություն է բերման ենթարկվել
Thu, 26 Mar 2026 18:39:15 +0400

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր միջադեպ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև։ Վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին նաև անպարկեշտ արտահայտություններ են հնչել։ Միջադեպի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաև հայհոյեց քաղաքացուն։
ՆԳՆ-ից Հրապարակի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր