Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Իսկ որտե՞ղ է ուղղվում այդ գումարը

Իսկ որտե՞ղ է ուղղվում այդ գումարը

Thu, 26 Mar 2026 18:52:36 +0400


Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա 4200 ԱՄՆ դոլարի համեմատ:

Պարտքն աճում է մի տնտեսությունում, որտեղ գնալով քայքայվում է արդյունաբերական բազան և թուլանում ժողովրդագրական դինամիկան (թեև հայտարարվում է ներգաղթի մասին: Սրան կանդրադառնամ առանձին):

Առանցքային խնդիրը նրանում է, որ պարտքը չի վերածվում տնտեսական արդյունքի։

Չկա որակական տնտեսական փոփոխություն։ Չկա արտադրողականության աճ։ Չկա հավելյալ արժեք ստեղծող ճյուղերի զարգացում։ Հեռու գնալ պետք չէ՝ բացեք վերջին տարիների տնտեսական վիճակագրությունը:

Իսկ որտե՞ղ է ուղղվում այդ գումարը:

Հիմնականում՝ կապիտալ ծախսերի, որոնց արդյունքներն ակներև են. ամեն օր մեր աչքի առաջ քանդվող ասֆալտ, արագ քայքայվող ենթակառուցվածքներ, ցուցադրական ու անկենսունակ նախագծեր։

Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի։

Արդյունքում պարտքը դառնում է ոչ թե զարգացման ռեսուրս, այլ քաղաքական գործիք՝ բյուջեի անցքերը փակելու, պետության սոցիալական ֆունկցիան կատարելու, կարճաժամկետ ՛՛արդյունքներ՛՛ ցույց տալու համար։

Այո, debt-to-GDP հարաբերակցությունը դեռ չի անցնում կարմիր գիծը՝ 47,3%՝ սահմանված 50% թիրախային ցուցանիշի պայմաններում։

Բայց սա մակերեսն է։ Խորքում ձևավորվում է իրական ռիսկը՝ պարտքի բեռը տեղափոխվում է բիզնեսի, տնային տնտեսությունների և ապագա հարկատուների վրա՝ առանց համապատասխան տնտեսական վերադարձի։

Որքան երկար շարունակվի այս մոդելը, այնքան ավելի թանկ է լինելու դրա հետևանքների գինը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Արա Պողոսյան

Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Արա Պողոսյան Tue, 24 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով