ԵՄ առաքելության անդամներն անգլերեն են խոսում, հայ գյուղացիները` կոտրած ռուսերեն

ԵՄ առաքելության անդամներն անգլերեն են խոսում, հայ գյուղացիները` կոտրած ռուսերեն

Thu, 26 Mar 2026 19:26:01 +0400


Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են տարածում, որտեղ նշված է, որ իրենց ներկայության շնորհիվ սահմանին միջադեպերի թիվը նվազել է: Գրում են, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը դիտարկել և տեղեկացրել է ԵՄ-ին հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության իրավիճակի մասին, նպաստել է, որպեսզի բնակչությունն ավելի ապահով զգա իրեն, հատկապես սահմանամերձ տարածքում: Աջակցել են հակամարտության գոտում ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը։ Այս ամենի մասին իրենց զեկույցներն ուղարկել են Եվրամիություն՝ անդամ երկրներին լիարժեք տեղեկացնելու համար։

Հայաստանում Եվրոպական Միության առաքելության գլխամասային գրասենյակը, հիշեցնենք, Եղեգնաձոր քաղաքում է, կապի գրասենյակը՝ Երևանում, օպերատիվ գրասենյակներ են գործում Մարտունիում, Եղեգնաձորում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Իջևանում։ ԵՄ առաքելության անդամները բացի սահմանագոտու դիտարկումներից, նաեւ շփվում են այստեղի բնակիչների հետ։ Թեեւ դրան խոչընդոտում է այն, որ առաքելության անդամներն անգլերենի, եվրոպական լեզուների են տիրապետում, իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչները միայն քիչ, թե շատ ռուսերեն գիտեն, քչերն են անգլերենին բավարար տիրապետում, որ կարողանան հաղորդակցվել եւրոպացիների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը Mon, 30 Mar 2026 13:00:38…

9 րոպե ago

Մարգարյան 2-րդ նրբանցքում լճակ է առաջացել

Մարգարյան 2-րդ նրբանցքում լճակ է առաջացել Mon, 30 Mar 2026 12:57:02 +0400 Latest news from…

13 րոպե ago

«Հեռացեք, ֆուտբոլ ունենանք»

«Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» Mon, 30 Mar 2026 12:45:53 +0400 Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է,…

24 րոպե ago

Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում

Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում Mon, 30 Mar 2026 12:30:44 +0400…

39 րոպե ago

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Օնլայն վարկ AMIO Mobile-ում Mon, 30 Mar 2026 12:28:58 +0400 Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք…

41 րոպե ago

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Mon, 30 Mar 2026…

47 րոպե ago