Ոչ մի իշխանության ժամանակ ազատ խոսքի համար այսչափ չեն հալածվել

Ոչ մի իշխանության ժամանակ ազատ խոսքի համար այսչափ չեն հալածվել

Thu, 26 Mar 2026 19:45:46 +0400


Նիկոլ Փաշինյանը 2024թ. հունվարին հարցազրույց է տվել բրիտանացի լրագրողին, որտեղ իրեն հատուկ «բացահայտումներ» է արել։ Մասնավորապես ասել է․ «Ես ձեզ մի այսպիսի գաղտնիք բացահայտեմ․ 2018-ից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, եւ ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում` չձերբակալեն։ Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, եւ բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումները»։

Չեմ կարծում, թե Նիկոլի ասածին Հայաստանում լուրջ վերաբերվողներ կան։ Բայց, ըստ նրա, ժամանակին իր նախորդներն անձամբ էին ցուցում տալիս ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին՝ քրեական գործեր սարքել ընդդիմադիրների դեմ, ազատազրկել նրանց։ Իրականում ձեւավորվել էր մի համակարգ, որտեղ իշխանական վերնախավի ցանկություններն ու ազդակ-հրահանգները պատրաստ էին կյանքի կոչելու, ինչն իներցիայով շարունակվում է: 2025թ․ զարգացումները ցույց տվեցին, որ Նիկոլն առանց թաքցնելու, բացահայտ, ուղիղ եթերներով կամ ֆեյսբուքյան գրառումներով ուղղակի հանձնարարականներ է տալիս «իրավապահ» համակարգի պատասխանատուներին եւ «վնգստացող դատավորներին»։ Այդ ի՞նչ իրավական ինստիտուտներ են, որոնք վարչապետի «ընտանիքի» մասնակցությամբ, շինծու մեղադրանքով զոհվածի մորն ազատազրկում ու նսեմացնում են կամ մանկահասակ երեխաներ ունեցող մայրերին ազատազրկում, այնուհետեւ հոտային բնույթով իշխող «քաղաքական» ուժի 64 պատգամավորների ստորագրությամբ միջնորդում ու փոխում խափանման միջոցը։

Ոչ մի իշխանության ժամանակ ազատ խոսքի համար ընդդիմախոսներն այսչափ չեն հալածվել, ինչքան վերջին ամիսներին, մասնավորապես՝ Միքայել Աջապահյանը, Սամվել Կարապետյանը, հոգեւորականները, ընդդիմադիրները եւ լրատվամիջոցները։ Իրականում, Հայաստանում ձեւավորվում է մեկ «ընտանիքի» կողմից վերահսկվող կառավարման համակարգ՝ նպատակ ունենալով «լիցենզավորել» ամբողջ պետական կառավարման համակարգի կոռուպցիոն սխեմաները: Էկոնոմիկայի նախարարության եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ քրեական գործերն այդ օրակարգի մեջ էին, որն օգտագործեցին քարոզչական նպատակով։ Ինչ վերաբերում է Նիկոլի եւ Աննայի «բաժանությանը», այն Նիկոլի գահավիժող վարկանիշը վերականգնելու, ամեն գնով իշխանությունը պահելու, ապագայում այն Աննային փոխանցելու ծրագրի առաջին քայլն է։

Հայաստանում հաստատված համակարգերի մասին լավագույնս ձեւակերպել է լրագրող Նիկոլ Փաշինյանն «Առավոտ» օրաթերթում 08․03․2002թ․ տված հարցազրույցում, մասնավորապես ասելով․ «․․․ՀՀ պետական կառավարման համակարգում շատ մեծ է դեգեներատների թիմը, նման մարդկանց շնորհիվ է, որ այսօր մեր պետական համակարգը գտնվում է այս վիճակում… Այսօր կառավարությանը, խորհրդարանին նայելիս առաջին միտքն այն է, թե, Աստված իմ, հնարավո՞ր է այսքան դեգեներատ մի տեղ հավաքել։ Պարզվում է՝ հնարավոր է, ու ողբերգությունն այն է, որ այդքան դեգեներատ հավաքվել ու մեզ ղեկավարում են»։ Նիկոլի՝ ժամանակին տված գնահատականները շատ ավելի բնորոշ են այսօրվա Հայաստանին, միայն մեկ հավելում․ քանի որ Նիկոլն ազնիվ ու արդար մարդկանց մերժում է (տես 20․09․2008թ․, «Հայկական ժամանակ» օրաթերթ), դեգեներատների թիմը համալրեց թերուս, ապազգային սրիկաների հոծ բանակով։ Այդ նույն հարցազրույցում Նիկոլը հայտարարում է․ «Դատախազության 99 տոկոսը հանցագործներ են»։ Գլխավոր դատախազը հանցագործ է, իսկ այսօրվա դատախազությունը տարբերվո՞ւմ է Նիկոլի՝ ժամանակին տված գնահատականից։ Իհարկե՝ ոչ։

Վերջերս սկսել եմ աշխատել արխիվային փաստաթղթերի հետ, որտեղ ժամանակին տրված իրավիճակներն ու քաղաքական գնահատականները հաճախ համեմատելով այսօրվա հետ՝ տեսնում ենք բոլոր առումներով շատ ավելի վատ վիճակ, նորից անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2008թ․ սեպտեմբերի 20-ի հոդվածին՝ «Ինչպիսի իշխանություն եմ ուզում», որտեղ հիմնական ասելիքն այն էր, որ դիմում էր հանրությանը․ «․․․երբեւէ թույլ չտաք դառնալ Սերժ Սարգսյան»։ Եվ քանի որ ժամանակին ժողովուրդը մերժեց Սերժին, իսկ Նիկոլը հուսախաբ արեց ժողովրդին եւ 8 տարվա ընթացքում բացասական առումով գերազանցեց Սերժին, ուրեմն ինքը եւս մերժված է, եւ հունիսի 7-ն ամենահարմար պահն է՝ դա արձանագրելու։

ՀԳ․ Այդ ի՞նչ իրավական ինստիտուտների որոշմամբ են վարչապետի «ընտանիքին» պատկանող բիզնեսի ակնհայտ կոռուպցիոն դրսեւորումները, փողերի լվացումն ու ապօրինությունները ցինիկաբար քողարկվում․ վարչապետը, Աննա Հակոբյանը, նրա մայրը, որոնք անմիջականորեն առնչվում են գործին, չեն հարցաքննվում ու չեն առերեսվում, 16 ամիս քրեական գործը քնեցնում են, այնուհետեւ գլխավոր դատախազի հովանավորությամբ կարճվում է, եւ իմ շարունակական հրապարակումները որեւէ հետեւանք չեն ունենում։

Պետրոս Մակեյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո…

39 րոպե ago

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը Thu, 26 Mar…

46 րոպե ago

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ Thu, 26 Mar 2026 23:30:32 +0400 Թուրքական ազգային…

1 ժամ ago

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ»

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ» Thu, 26 Mar 2026 23:15:11 +0400 Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող…

1 ժամ ago

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը Thu, 26 Mar 2026 23:00:50 +0400 Ճապոնական Sony Group եւ…

2 ժամ ago

Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ

Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ Thu, 26 Mar 2026 22:51:26 +0400 Վարժական հավաքի զորակոչված…

2 ժամ ago