«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

Fri, 18 Sep 2026 08:30:52 +0400


Առաջիկա ընտրություններից հինգ պակաս Մեղրիի ՔՊ-ական շրջանակներում անհանգիստ են։ ՔՊ–ն ճամբարների է բաժանվել՝ գործող կուսակցական խորհրդում Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի կողմնակիցներն են: Անդրեասյանը, հիշեցնենք Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության քվոտայով էր համայնքապետ ընտրվել, հետո անցավ ՔՊ դրոշի տակ, իսկ կուսակցական վերնախավը նրան կարգեց Մեղրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար։ Նա էլ յուրայիններին դարձրեց խորհրդի անդամներ՝ հնաբնակ կուսակցականներին դուրս մղելով խորհրդի կազմից։

Հիմա, երբ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է, այսպես կոչված, գաղափարական ՔՊ–ականները ոտքի են ելել: Մեզ ասացին, որ նրանք պատրաստվում են Անդրեասյանին «պռախոդ» տված Գեւորգ Պապոյանին ու Արսեն Թորոսյանին կանչել եւ պատասխան պահանջել, թե ինչու ժամանակին Խաչատուր Անդերասյանին կարգեցին համայնքի ՔՊ առաջնորդ, որի հետեւանքը եղավ այն, որ իրենք՝ գաղափարականներն այժմ հետին պլանում են հայտնվել, իսկ «հանցագործի» թիմակիցներն, ըստ էության, ներկայացնում են կուսակցությունը: Ավելին, «գաղափարականները» որոշել են պահանջել, որ նոր կառույց ձեւավորվի։

Մենք գրել էինք, որ ՔՊ–ի ցուցակը ընտրություններին գլխավորելու է Խաչիկ Անդրեասյանը, որոշումը արդեն կայացվել էր վերեւներում, Գեւորգ Պապոյանն ու Արսեն Թորոսյանն էլ, որպես Սյունիքի կուրատորներ, այդ որոշման քավորներն էին, եւ անգամ Անդրեասյանի ձերբակալությունից հետո Մեղրիից մեզ վստահեցնում էին, որ թեկնածուն չի փոխվելու, բայց փաստորեն, չի ստացվել: Այժմ, ինչպես հայտնի է, ՔՊ–ն գործարար Սերգո Գալստյանի հետ դաշինքի միջոցով է մասնակցելու Մեղրիի ընտրություններին։

Բանտից համայնքապետի ուղերձն էլ, որտեղ ասում է, որ շարունակում եմ մնալ ՔՊ անդամ՝ մի նպատակ ուներ, որ նրան ընդգրկեն Մեղրիի ավագանու ընտրացուցակում գոնե, բայց Նիկոլ Փաշինյանը կտրականապես մերժել է դա, քանի որ Անդրեասյանին ներկայացրել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի վառ օրինակ` երբ անգամ ՔՊ-ականներին չեն խնայում։

Ընտրացուցակում գործարար Ս. Գալստյանից հետո Անդրեասյանի տեղակալ Արթուր Գրիգորյանն է լինելու, որը համակարգում է ՔՊ-ի Մեղրու տարածքային խորհրդի աշխատանքները։ Ադրեասյանի այլ թիմակիցներ էլ ցուցակում կան, սակայն մեր աղբյուրի խոսքով՝ մինչեւ սեպտեմբերի 20-ը ցուցակը կարող է փոխվել եւ նրա կողմնակիցներին կարող են դուրս թողնել։

Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետը կալանավորվել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Նրան մեղադրում են առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից

Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից Sat, 21 Nov 2026 15:00:59 +0400 Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ)…

9 րոպե ago

Բուժքույրը թմրանյութ է վաճառե՞լ․ ԲԿ-ի տնօրենի պատասխանը

Բուժքույրը թմրանյութ է վաճառե՞լ․ ԲԿ-ի տնօրենի պատասխանը Sat, 21 Nov 2026 14:53:06 +0400 Թմրանյութ վաճառելու…

17 րոպե ago

Միության նախագահի ընտրությունից առաջ 400-ից ավելի անդամների կրճատել են

Միության նախագահի ընտրությունից առաջ 400-ից ավելի անդամների կրճատել են Sat, 21 Nov 2026 14:52:34 +0400…

17 րոպե ago

Ամեն ամիս 41 միլիոն դրամ են տալիս. ՀՈԱԿ չի` փողերի «լվացքատուն» է

Ամեն ամիս 41 միլիոն դրամ են տալիս. ՀՈԱԿ չի` փողերի «լվացքատուն» է Sat, 21 Nov…

24 րոպե ago

Քվեարկությունն ավարտվեց․ կապարակնքեցին թվեաթերթիկները

Քվեարկությունն ավարտվեց․ կապարակնքեցին թվեաթերթիկները Sat, 21 Nov 2026 14:38:28 +0400 Այժմ կինոյի տան շենքում տեղի…

32 րոպե ago

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար 2 անձ է առաջադրվել

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար 2 անձ է առաջադրվել Sat, 21 Nov 2026 14:36:14 +0400 Տեղեկացնում…

34 րոպե ago