Պատերազմի մունետիկը

Պատերազմի մունետիկը

Thu, 26 Mar 2026 20:15:24 +0400


Ինչպես երևում է, թերուս բանասերը որոշել է վերածվել թերուս պատմաբանի, քանի որ պետական գործիչ այնպես էլ չդարձավ: Մարդն ասում է, որ ցեղասպանության խոսույթը բերել է ցեղասպանության, բնականաբար, նկատի ունենալով Արցախի էթնիկ զտումը: Բայց հասկանալով, որ ընդհանրապես անհեթեթ բան ստացվեց՝ անմիջապես ուղղում է իրեն՝ դատողության բաղադրիչների տեղերը փոխելով: Հետո էլ մեղադրում է Արցախի վերջին ղեկավարությանն Արցախից փախչելու մեջ: Բայց վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո գործող անձանց, ովքեր Բաքվի բանտերում չեն, խոստովանություններով կհաստատվի ակնհայտը: Այն, որ Արցախի նախավերջին ղեկավարությունն իր հրահանգով զիջեց իշխանությունը, որպեսզի հայրենիքը լքելու մեղքը բարդվի նորերի վրա: Ինչը նորություն չէ. այն ասվել է բազմիցս:

Ղարաբաղյան շարժման դեմ անընդհատ խոսելն ու այն որպես պատերազմի պատճառ ներկայացնելը չի վկայում օբյեկտիվ գործոնների առկայության մասին: Այն խոսում է սուբյեկտիվ գործոնի մասին: Այն է՝ «դուխով փրկիչը» խայտառակ պարտություն կրելուց հետո վերածվեց, ժողովրդի ասած, «խեղճ հարիֆի»: Զարմանալի մտածողություն ունի մեր ժողովուրդը: Առաջին հայացքից, իր ամբողջության մեջ հեռու է քաղաքականությունից: Նաև կարծես թե գլուխ չի հանում քաղաքականությունից, բայց այնպիսի ճշգրիտ ախտորոշում է տալիս, որ մնում ես զարմացած: Որովհետև նման ախտորոշում կարող էր տալ միայն պրոֆեսիոնալ հոգեբույժը և ոչ թե ինչ-որ գյուղի բնակիչը: Հիշենք ընդդիմադիր կանանցից մեկի՝ մոռացել եմ, թե որ մեկն էր, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վարքային դրսևորումների ցուցակ ուղարկելը գեմանական կլինիկաններից մեկը: Բնականաբար, չէր նշվել, թե ում մասին է խոսքը: Եվ ստացվել էր պատասխան, որ տվյալ անձը հոգեկան լուրջ խնդիրներով է տառապում:

Դա մեկ, և երկրորդ. Ջոն Բոլթոնը ժամանակին մեզ խորհուրդ էր տվել ազատվել «պատմական կարծրատիպերից», ու ինքը դա որպես ուղեցույց էր ընկալել: Բայց, ենթադրաբար, չէր մտածել, թե դա իրականում ինչի է հանգեցնելու: Չէր պատկերացրել, որ Ռուսաստանի դեմ թշնամանալով ու Արցախը թշնամուն զիջելով՝ ինքը ոչ թե ինքնիշխանություն և խաղաղություն է ստանալու, այլ անընդհատ պատերազմական իրավիճակ: «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» հակազգային բանաձևը վերածվեց սա տանք, դա տանք, 300 հազար ադրբեջանցիների մուտքը թույլատենք և այլն: Արդյունքում ինքը և մենք նրա հետ, ստացանք ոչ թե խաղաղություն, այլ պատերազմի սպառնալիքով զիջումների անվերջ պահանջներ: Իսկ այդ պահանջները կդադարեն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը վերածվի «արևմտյան ադրբեջանի»: Ինչը նշանակում է, որ ինքը ոչ թե խաղաղություն բերեց, այլ պատերազմների շղթա: Ու ինքը ոչ թե խաղաղության խորհրդանիշ է, ինչպես փորձում են բնութագրել նրան իր ենթակաները, այլ խայտառակ պարտության խորհրդանիշ: Ինչն օբյեկտիվորեն վերածվեց, ու այլ տարբերակ լինել չէր կարող, պատերազմի մունետիկի:
Որովհետև եթե թշնամի երկրի ղեկավարն է նրան անընդհատ վախեցնում պատերազմով, ապա նույնն ինքը պետք է փոխանցի հայաստանցիներին: Դա ևս օբյեկտիվ գործոն է, ու դրանից ազատվելու մի եղանակ կա միայն: Դա հունիսի 8-ին առանց Նիկոլի Հայաստան ունենալն է: Եթե մեր ժողովուրդը խաբվեց «պեռաշկի» ուտելուց և այլ գաստրոնոմիական ներկայացումներից, ապա վաստակելու է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմի անվերջ սպառնալիք: Այնպես որ ՔՊ-ն խաղաղության կուսակցություն չէ, իսկ ընդդիմադիրներն էլ՝ պատերազմի ջատագովներ: Իրականում առկա է դրա 180 աստիճանով հակառակ տարբերակը: Որովհետև թշնամու անվերջ պահանջները կատարելով խաղաղություն չեն հաստատում: Միակ բանը, որ նման դեպքում կարող են հաստատել սպառնալիքների ներքո, դա Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կորստի հաստատումն է: Նիկոլով հանդերձ ՔՊ-ն, թշնամու վախից, անընդհատ զիջելու է, ինչը կավարտվի Հայաստանի վերջով: Կամ էլ Հայաստանը ոտքի կկանգնի, որպեսզի թշնամուն կպարտադրի իրական խաղաղություն: Այլ բնույթի խաղաղություն չի լինում՝ թեկուզ օրը հազար անգամ Նիկոլն ու իր ենթականերն արտասանեն այդ բառը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում

Եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում Mon, 30 Mar 2026 16:10:40 +0400 Սուրբ Աննա եկեղեցում…

2 րոպե ago

Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին

Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին Mon, 30 Mar 2026 16:00:12 +0400 Ուկրաինայի…

12 րոպե ago

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա Mon, 30 Mar 2026 15:45:58 +0400…

27 րոպե ago

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ Mon, 30 Mar 2026 15:42:33…

30 րոպե ago

Փաստաբանը մանրամասներ է հայտնում հայտնի միջադեպից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում հայտնի միջադեպից Mon, 30 Mar 2026 15:36:01 +0400 Latest news from…

37 րոպե ago

Իմ տղաների առողջությունը խաթարված է. ձերբակալվածների մայր

Իմ տղաների առողջությունը խաթարված է. ձերբակալվածների մայր Mon, 30 Mar 2026 15:30:55 +0400 Ծաղկազարդի օրը…

42 րոպե ago