Իրանական հակամարտությունը կարող է առաջացնել կլիմայական աղետ
Thu, 26 Mar 2026 21:00:37 +0400

Իրանական հակամարտության միայն առաջին 14 օրերին մթնոլորտ է արտանետվել 5 միլիոն տոննա ջերմոցային գազ։ Այդ ծավալի ջերմոցային գաթ մթնոլորտ կարող է արտանետել 84 երկիր՝ միասին վերցված։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը, ներկայացնելով թե ինչպիսի ծավալի կլիմայական աղետի պատճառ կարող է դառնալ Մերձավոր Արեւելյան ներկայիս էսկալացիան։ Միայն Իրանական Կարմիր Մահիկի տվյալների՝ վնասվել է ավելի քան քսան հազար քաղաքացիական նշանակության շինություն։ Օդային հարվածների համար՝ ռազմական կործանիչ ինքնաթիռները նշված ժամանակահատվածում արդեն ծախսել են 150-270 միլիոն լիտր վառելիք, մթնոլորտ արտանետելով 529 հազար տոննա ջերմոցային գազ։
Հրդեհների հետեւանքով արտանետվածի ծավալը կազմում է 1,88 միլիոն տոննա։ Ոչնչացված սպառազինությունների եւ զինտեխնիկայի արտանետած ջերմոցային գազի ծավալը կազմել է 172 հազար տոննա։ Հակամարտության ձգձգման յուրաքանչյուր օրը հավելյալ մեծ վնաս է մեր մոլորակին բնապահպանական առումով եւ գիտնականները նշում են, որ այս հակամարտության հետեւանքները զգացվելու են մոլորակի կլիմայի վրա՝ երկար ժամանակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր