Հայտնաբերվել է Դյումայի հրացանակիր դ՛Արտանյանի գերեզմանը

Հայտնաբերվել է Դյումայի հրացանակիր դ՛Արտանյանի գերեզմանը

Thu, 26 Mar 2026 22:00:54 +0400


Հայտնաբերվել է Ալեքսանդր Դյումայի պատմավեպերի հերոս՝ ֆրանսիացի հրացանակիր դ՛Արտանյանի նախատիպը հանդիսացած պատմական անձի գերեզմանը, ով զոհվել է 17-րդ դարում։ Գերեզմանը գտնվում է Նիդերլանդների Լիմբուրգ նահանգի Մաստրիխտ քաղաքի եկեղեցում։ Համաձայն NOS-ի, հրացանակրի կմախքը հայտնաբերվել էր եկեղեցում իրականացված վերանորոգչական աշխատանքների ժամանակ, երբ եկեղեցու հատակը մասնակի քանդել էին։ Կմախքը գտնվում է այնտեղ, որտեղ նախկինում խորանն է տեղակայված եղել։ Այն ժամանակ ընդունված է եղել հատկապես հայտնի եւ հարգված անձնանց հուղարկավորել եկեղեցիների խորանների տակ։ Կմախքի ուսումնասիրությունից պարզվել է, որ կրծքավանդակի հատվածում կա մուշկետի փամփուշի մնացորդ։

Կմախքի կողքին եղել է ֆրանսիական ոսկեդրամ։ Իրական դ՛Արտանյանի անունը եղել է Շարլ դե Բաց դե Կաստելմոր, ով կրել է կոմս դ՛Արտանյան տիտղոսը։ Եղել է Ֆրանսիայի Լուի 14-րդ թագավորի մերձավորներից։ Ծառայել է որպես արքայի անվտանգությունն ապահովող հրացանակիրների գնդի հրամանատար։ Զոհվել է 1673 թվականին՝ Մաստրեխտի պաշարման ժամանակ։ Մահացու են եղել կոկորդի եւ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումները։ Կմախքից վերցվել են ԴՆԹ փորձանմուշներ, որոնք ուղարկվել են Մյունխեն անալիզների, որպեսզի նույնականացվի։ Հայտնի է, որ իրական դ՛Արտանյանի շառավիղներն են ներկայումս հանդիսանում ֆրանսիական դե Բաց ազնվական ընտանիքի անդամները։ Հենց նրանց հետ ազգակցական կապն էլ պետք է ապացուցի ԴՆԹ անալիզը։ Դ՛Արտանյանը հիշեցնենք, որ համարվում է Ֆրանսիայի ազգային հերոս, ով համաշխարհային հռչակի է հասել 1844 թվականին, երբ Ալեքսանդր Դյուման հրատարակել է «Երեք հրացանակիրները» վեպը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թիֆլիսից՝ Լենինգրադ, ապա՝ Նյու Յորք․ հայ գիտնականի փառահեղ ուղին

Թիֆլիսից՝ Լենինգրադ, ապա՝ Նյու Յորք․ հայ գիտնականի փառահեղ ուղին Thu, 22 Oct 2026 21:00:00 +0400…

15 րոպե ago

Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ

Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ Thu, 22 Oct 2026 20:48:50…

26 րոպե ago

«Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ

«Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Thu, 22 Oct 2026 20:45:00 +0400 Նիկոլ…

30 րոպե ago

Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են

Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են Thu, 22 Oct 2026 20:30:51 +0400…

44 րոպե ago

«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»

«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի» Thu, 22 Oct 2026 20:15:34 +0400 Հաշվի…

60 րոպե ago

Պատգամավորի որդուն ձերբակալել են Թուրքիայում

Պատգամավորի որդուն ձերբակալել են Թուրքիայում Thu, 22 Oct 2026 20:00:30 +0400 Թուրքիայում փողերի լվացման գործի…

1 ժամ ago