Որոնք են աշխարհի ամենաբարեկիրթ երկրները

Որոնք են աշխարհի ամենաբարեկիրթ երկրները

Thu, 26 Mar 2026 22:30:28 +0400


Ամերիկյան Remitly ընկերությունը, որը մասնագիտացած է օնլայն դրամական փոխանցումների ոլորտում, կազմել է աշխարհի ամենաբարեկիրթ կամ քաղաքավարի երկրների ցանկը։ Ցանկի կազմման համար հարցման է մասնակցել 46 հազար մարդ՝ 26 երկրից։ Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ըստ իրենց որ երկրների բնակիչներն են ամենից բարեկիրթն ու քաղաքավարին եւ բացի այդ՝ իրենք իրենց որքանով են համարում բարեկիրթ ու քաղաքավարի։ Անվերապահ առաջատարը այդ ցանկում դարձել է Ճապոնիան։ Այն համարվել է ամենից բարեկամական տրամադրված բնակչությունն ունեցող երկիրը՝ հարցման մասնակիցների 35,15 տոկոսի կողմից։

Բարեկրթությունը, քաղաքավարությունը զգալի է ճապոնացիների ամենօրյա կյանքում ու կենցաղում։ Ճապոներեն լեզվի առանձնահատկություններից մեկն էլ այն է ի դեպ, որ շատ լեզվական-քերականական կառույցներ կազմվում են բարեկիրթ, քաղաքավարի խոսքին հատուկ արտահայտչամիջոցների վրա։ Երկրորդ տեղում Կանադան ՝ 13,35 տոկոս ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան՝ 6,23 տոկոս։ Տասնյակում են նաեւ՝ Չինաստանը, Գերմանիան, Ֆիլիպինները, Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Հարավային Աֆրիկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ներկայացվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական պոստերը

Ներկայացվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական պոստերը Wed, 04 Mar 2026 22:30:41 +0400 ՖԻՖԱ-ն ներկայացրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով