Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ»

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ»

Thu, 26 Mar 2026 23:15:11 +0400


Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալի» համակարգում։

15-ամյա Ռոնալդու կրտսերը արդեն մասնակցել է «Ռեալի» մինչև 16 տարեկանների թիմի մարզումներին, ինչը կարող է վկայել ակումբի հետաքրքրվածության մասին նրա նկատմամբ։

Ներկայումս պատանի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ալ-Նասրի» երիտասարդական թիմում՝ շարունակելով իր զարգացումը։

Նշենք, որ Ռոնալդու կրտսերը տևական ժամանակ առաջ հանդես է եկել «Ռեալի» մանկապատանեկան ակադեմիայում, երբ հայրը խաղում էր Իսպանիայում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով