«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո
Thu, 26 Mar 2026 23:52:41 +0400

Երգչուհի Սիրուշոն և նրա ամուսինը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն հանդես են եկել համատեղ ուղիղ եթերով Instagram-ում, որտեղ պատասխանել են հետևորդների հարցերին:
Նրանք պատմել են, որ ծանոթացել են Ջրաշխարհում՝ 2001 թվականին, ընկերացել և ամուսնացել։ Այնուհետև նրանք անդրադարձել են իրենց ամենից շատ տրվող հարցին, թե ինչու են երեխաները ծնվել արտասահմանում։ «Շատերին հետաքրքիր էր երեխաների թեման։ Տպավորություն է, որ երեքն էլ ծնվել են Ամերիկայում, բայց Միքայելը ծնվել է Ֆրանսիայում։ Ամեն դեպքում, երեքն էլ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ պատճառը երևի այն է եղել, որ ինչպես իր շատ կոլեգաներ այդ շրջանում, փորձել է ուշադրության կենտրոնում չլինել։
Սիրուշոն նշել է, որ հաճախ փորձում են իրենց քննադատել այն փաստով, որ երեխաները Հայաստանում չեն ծնվել․ «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր