«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

Fri, 27 Mar 2026 08:15:09 +0400


Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել: Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջեւ առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել: Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթեւ պատժել: Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ նա ձեւական ներկայություն է ապահովում ավտոբուսում, մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի՝ ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։

Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է բոլորին բռի մեջ հավաքել եւ հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ուզում, եւ որեւէ մեկը չի կարող մազաչափ անգամ ինքնուրույնություն դրսեւորել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ ՔՊ-ում ընտրություններ են. ինչ է սպասվում

#Ուղիղ․ ՔՊ-ում ընտրություններ են. ինչ է սպասվում Fri, 27 Mar 2026 10:07:12 +0400 Latest news…

9 րոպե ago

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելո

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելո Fri, 27 Mar 2026…

12 րոպե ago

«Հրապարակ». Նրա բոլոր գործիքները փչացել ու ժանգոտվել են, մնացել է սպառնալիքի գործոնը

«Հրապարակ». Նրա բոլոր գործիքները փչացել ու ժանգոտվել են, մնացել է սպառնալիքի գործոնը Fri, 27 Mar…

30 րոպե ago

«Հրապարակ». «Արտ Լանչ»-ը ՆԳՆ-ի հետ 160 մլն դրամի պայմանագիր է կնքել

«Հրապարակ». «Արտ Լանչ»-ը ՆԳՆ-ի հետ 160 մլն դրամի պայմանագիր է կնքել Fri, 27 Mar 2026…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են

«Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Fri, 27 Mar 2026 09:15:18 +0400…

1 ժամ ago

Քողն ընկնում է

Քողն ընկնում է Fri, 27 Mar 2026 09:00:00 +0400 Հավանաբար, նախընտրական փուլը ոչ միայն նյարդայնացնում…

1 ժամ ago