«Հրապարակ». Նրա բոլոր գործիքները փչացել ու ժանգոտվել են, մնացել է սպառնալիքի գործոնը

«Հրապարակ». Նրա բոլոր գործիքները փչացել ու ժանգոտվել են, մնացել է սպառնալիքի գործոնը

Fri, 27 Mar 2026 09:45:41 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:

– Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություններ է արել, օրինակ, որ եթե ընտրությունների արդյունքում ինքը բացարձակ մեծամասնություն չունենա, պատերազմ կլինի: Հոգեբանական տեսանկյունից ի՞նչ է անում վարչապետը, ո՞րն է սրա նպատակը:

– Վերջին շրջանում նրա այդ անդաստիարակ պահվածքը զուգակցվում է տեռորի մթնոլորտով: Տպավորությունն այնպիսին է, եւ կան այդպես մտածելու բոլոր հիմքերը, որ այդ մարդը ձեռքը գցում է փրփուրներին: Նրանց վիճակը շատ վատ է, եւ իրենք հասկանում են, որ այլեւս չունեն սոցիալական հենարան: Անգամ այն գյուղերի մարդիկ, ովքեր գրկախառնվում են իրեն, համբուրվում են հետը, գեղեցիկ խոսքեր են ասում եւ այլն, իրականում դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Տեսախցիկների առաջ, այն էլ, երբ դիմացինդ բարձրաստիճան պաշտոնյա է, մարդ, որն ունի որոշակի ստատուս, փորձում ես ընդունել ջերմ, սակայն իրականում չես կարող վստահաբար ասել, թե տվյալ մարդն ինչպես է մտածում եւ իր քվեն ում է տալու: Անգամ երբ ինչ-որ մարդիկ Փաշինյանին ու իր թիմակիցներին հրավիրում են իրենց տուն, հյուրասիրում են եւ այլն, չենք կարող ասել, որ դա ռեալ արդյունք է: Ես հակված եմ մտածելու, որ այն միակ զգացումը, որ ունի ժողովուրդը նրա հանդեպ, զզվանքի զգացումն է: Նա գիտակցում է այս ամենն իրականում ու հենց այդ պատճառով էլ վախը իր ձեռքին գործիք է դարձրել: Վախն իրականում շատ ուժեղ հույզ է, այն ամենահնամենի եւ արխայիկ հույզերից մեկն է համարվում, որովհետեւ ունի ինքնապաշտպանական նշանակություն: Այս մարդը տեսնում է, գիտակցում է, որ այլեւս մարդկանց վրա ազդելու ուրիշ ձեւ չունի, նա այլեւս չի կարող ասել` սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, նա անգամ չի կարողանում խոստումներ տալ, որովհետեւ մարդիկ հիմար չեն եւ ամեն ինչ տեսնում են: Անգամ այլեւս նախկինների մասին շատ չի խոսում, որովհետեւ դա էլ չի աշխատում, հասարակությունն արթնացել է թմբիրից: Նրա բոլոր գործիքները փչացել ու ժանգոտվել են, մնացել է սպառնալիքի գործոնը: Հատկապես նախընտրական այս շրջանում շատ կարեւոր է, որ օպոզիցիոն ուժերը կարողանան գոնե այս փուլում ճիշտ հակաքարոզչություն տանել, պետք է նրանք կարողանան հասարակությանը բացատրել, որ պատերազմի սպառնալիքը հերթական սուտն է, որ չի լինելու ոչ մի պատերազմ: Ի վերջո, մենք պետք է մի բան հասկացած լինեինք դեռ վաղուց` այս մարդն ինչ ասում է, դրա հակառակը պետք է սպասել: Տարիների փորձը դա է ցույց տվել: Ասում էր` վենդետա չի լինելու, վենդետա եղավ, ասում էր` տնտեսությունը զարգացնելու կախարդական փայտիկ ունեմ, պարզվեց, ոչինչ էլ չի կարողանում անել, ասում էր` Արցախը Հայաստան է, ամիսներ անց հանձնեց թշնամուն: Նա ինչ տեսակի խոստում ասես, որ տվել է, բայց պետք է հասկանանք, թե որքանով են արժանահավատ նրա հայտարարությունները: Պատերազմի վտանգը չեզոքանալու է միայն մեկ դեպքում, երբ այս մարդը հեռանա իշխանությունից:

– Իսկ այն վեճերը, կոնֆլիկտները, որ ունենում է քաղաքացիների հետ, ինչի՞ նշան են՝ խուճապի՞:

– Այո, միանշանակ: Իր ներսում մեծ խուճապ է: Նա իր տեսակով եսակենտրոն մարդ է, իսկ եսակենտրոն մարդիկ իրենց կաշվից բացի ուրիշ որեւէ բանի մասին չեն անհանգստանում: Նա վստահ է, որ մեծ փորձություններ են սպասվում իրեն, իսկ աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ այլեւս չի կարողանում հույսը դնել ամերիկաների, եվրոպաների վրա: Նրա միակ հույսն այս շրջանում Թուրքիան է, որը շահագրգռված է, որ նա մնա իշխանության, սակայն անգամ թուրքի համար էլ ինքն արժեք չէ: Մի օր էլ Թուրքիան է իրեն շպրտելու, բայց թե որ փուլում, նա էլ չգիտի: Նրա այս անդաստիարակ պահվածքը հենց նրա անհանգստությունների ու վախերի հետ է կապված: Ուզում է մարդկանց ասել` ես էլ ձեզ նման հասարակ մարդ եմ, սակայն մեր ժողովուրդը մեծ կենցաղային կուլտուրա ունի, եւ հեչ էլ նման չէ այդ անտաշ պահվածքը մեր ժողովրդի պահվածքին: Ամեն դեպքում, նրա ոչ մի քայլ, գործողություն հասարակության լայն շերտերի վրա ազդեցություն չի թողնում, մարդիկ ամեն ինչ հասկանում են: Մի այլ վտանգավոր ծուղակ եմ ես տեսնում. Ինչ-որ շրջանակներ փորձում են մարդկանց մեջ վախ առաջացնել, ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ կորցնեն իրենց ինքնագնահատականը, իրենց զգան անպիտան, ոչ մի վճռորոշ դեր չխաղացող: Օրինակ ասում են` ինչ էլ լինի, մեկ է` Նիկոլն է անցնելու: Մարդիկ, լսելով այս հուսահատեցնող հայտարարությունը, սկսում են մտածել, որ դե, իրոք, ուրեմն Նիկոլն արդեն հաղթած է, ու պետք չէ պայքարել, անգամ չարժե գնալ ընտրության: Ասեմ, որ այդ ծուղակը շատ ավելի վտանգավոր է, քան Նիկոլի՝ պատերազմի սպառնալիքը: Ամեն բան արվում է, որպեսզի մեր ժողովուրդը զոհի կերպարից դուրս չգա: Մարդկանց ներշնչում են, որ դուք գործոն չեք, ոչինչ չեք կարող փոխել, եւ սա շատ վտանգավոր նախադեպ է: Պետք է պայքարել այս ամենի դեմ, պետք է տանել արդյունավետ հակաքարոզչություն: Յուրաքանչյուր քաղաքացու պետք է բացատրել, որ ինքն արժեք է, իր քվեն արժեք է: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք հասարակությանը հուսահատեցնում են, կա՛մ անխելք են եւ զրո քաղաքական գիտելիքներ ունեն, կա՛մ էլ օգնում են իշխանությանը: Մարդկանց նման կերպ թուլացնել եւ այնպես անել, որ ընտրության օրն անգամ մարդիկ տնից դուրս չգան, ձեռնտու է բացառապես իշխանություններին: Ես երբեմն տարբեր կրթական ցենզ ունեցող մարդկանցից լսում եմ` դե, ի՞նչ կարող ենք անել, դժգոհ ենք, ամեն բան վատ է, բայց մեզնից ոչինչ կախված չէ…. սա մեծագույն սխալ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունն ընդդեմ քաղաքացիական վերահսկողության․ ՔԿ-ն դատի է տվել AntiCor-ին

Իշխանությունն ընդդեմ քաղաքացիական վերահսկողության․ ՔԿ-ն դատի է տվել AntiCor-ին Mon, 20 Apr 2026 16:45:41 +0400…

11 րոպե ago

Լուկաշենկոն առաջարկ ունի Թրամփին

Լուկաշենկոն առաջարկ ունի Թրամփին Mon, 20 Apr 2026 16:30:13 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել…

27 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում Mon, 20 Apr 2026 16:29:46 +0400 Քիչ առաջ գրել…

27 րոպե ago

Գյուլագարակում խուզարկություններ են իրականացնում

Գյուլագարակում խուզարկություններ են իրականացնում Mon, 20 Apr 2026 16:08:28 +0400 Ստեփանավանի Գյուլագարակ համայնքից մեզ տեղեկացրին,…

49 րոպե ago

Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման

Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման Mon, 20 Apr 2026 16:06:24 +0400…

51 րոպե ago

Հրեա զինվորը ջարդել է Քրիստոսի արձանը․ աններելի վանդալիզմ

Հրեա զինվորը ջարդել է Քրիստոսի արձանը․ աններելի վանդալիզմ Mon, 20 Apr 2026 16:00:33 +0400 Իսրայելցի…

56 րոպե ago