Ինչ արդյունքներ ունեցավ պատմական գագաթնաժողովը

Ինչ արդյունքներ ունեցավ պատմական գագաթնաժողովը

Tue, 24 Nov 2026 12:45:43 +0400


Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենջեն քաղաքում ԱՏԷՍ կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ, ՌԴ եւ Չինաստանի նախագահների հանդիպումը։ Այն տեւեց մոտ մեկուկես ժամ եւ ավարտվեց համատեղ հռչակագրով՝ «Խաղաղության ճանապարհին» անվանումով, որը ներառում է համագործակցություն ՄԱԿ-ի բարեփոխման հարցերում, էներգետիկ մատակարարումների կայունացում, ինչպես նաեւ՝ միջուկային ռիսկերի նվազեցմանը միտված երկխոսության մեկնարկ։ Ուկրաինական հակամարտության մասին ուղիղ հիշատակում չկա։ Չինացի վերլուծաբաններն ու փորձագետները գագաթնաժողովը դիտարկում են որպես Պեկինի հաղթանակ։

Քաղաքագետ Վան Դանը՝ «Եվրասիա գրուպ» անալիտիկ կենտրոնի փորձագետը կարծում է, որ հանդիպումը Չինաստանի դիվանագիտական հաղթանակն էր, որը նաեւ Ռուսաստանին հնարավորություն տվեց՝ ամրացնելու իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Ֆուդանի համալսարանի պրոֆեսոր Վու Սինբոն կարծում է՝ գագաթնաժողովը վկայեց, որ միջազգային ասպարեզում սկսում են հաշվի առնել Ռուսաստանի եւ Չինաստանի շահերը։ Չինական ժողովրդական համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավար Վոնդ Յիվեյը գագաթնաժողովը համարում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման լավ հնարավորություն։ Սակայն ամերիկացի դիվանագետ, Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դենիել Ֆրիդը գագաթնաժողովը ձեռքից բաց թողնված հնարավորություն է համարում։ Եվս մեկ նախկին դեսպան՝ Ջոն Հյորբսթը կարծում է, որ Պուտինը կարողացել է հասնել ՌԴ-ի՝ միջազգային մեկուսացման թուլացմանը։ Բուքինգհեմյան ինստիտուտի փորձագետ Ռայան Հասի կարծիքով էլ՝ Չինաստանն ամրացրեց իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Ռուս քաղաքագետ Իգոր Շկրաբտակի համար գագաթնաժողովը կարեւոր էր, քանի որ 3 ղեկավարները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ։ Ռուս փորձագետ Վլադիմիր Նադեժդինն ասում է, որ հանդիպումը ցուցադրեց կողմերի պատրաստակամությունը՝ քննարկելու գլոբալ հարցեր։ Սակայն Յալթայի հայտնի պատմական կոնֆերանսին համարժեք որոշումների ակնկալիքներն անհիմն էին։ Եվրոպացի փորձագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ գագաթնաժողովին Եվրոպան չմասնակցեց՝ դիտորդի դերում էր։ Իսկ այն, որ Ուկրաինայի մասին ուղիղ հիշատակություն չկա, վերջինիս ապագայի հարցում նոր ռիսկեր է ստեղծում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհեր և բազմաթիվ վիրավորներ․ ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին

Զոհեր և բազմաթիվ վիրավորներ․ ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին Tue, 24 Nov 2026 13:30:54 +0400 Զապորոժիեի…

16 րոպե ago

Ընդդիմությունն իր սահմանադրությունը պիտի ընդունի ապագայի համար

Ընդդիմությունն իր սահմանադրությունը պիտի ընդունի ապագայի համար Tue, 24 Nov 2026 13:30:20 +0400 Latest news…

16 րոպե ago

#Ուղիղ․ Արփինե Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Արփինե Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին Tue, 24 Nov 2026 13:02:03 +0400 Latest news…

44 րոպե ago

Մոսկվա-Եվրոպա կապերի վերականգնումը կլինի աշխարհի «գլխավոր մրցանակը»․ Քուշներ

Մոսկվա-Եվրոպա կապերի վերականգնումը կլինի աշխարհի «գլխավոր մրցանակը»․ Քուշներ Tue, 24 Nov 2026 13:00:34 +0400 ԱՄՆ…

46 րոպե ago

Այսօր է պահը․ Կոչ-հորդոր դատավորներին

Այսօր է պահը․ Կոչ-հորդոր դատավորներին Tue, 24 Nov 2026 12:58:16 +0400 ԿՈՉ-ՀՈՐԴՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ…

48 րոպե ago

Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին

Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին Tue, 24 Nov 2026…

1 ժամ ago