Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին
Tue, 24 Nov 2026 12:33:19 +0400
«Վեց տարի առաջ Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հաղթանակ է դարձել նաև Հայաստանի Սահմանադրության և նրա հիմնարար ազգային գաղափարների նկատմամբ»։
Այս մասին Միլի մեջլիսի ամբիոնից բարբաջել է բռնապետական ռեժիմի ներկայացուցիչ, պատգամավոր Զահիր Օրուջը՝ ակամայից վերահաստելով հայ ընդդիմադիրների և հասարակության առողջ ուժերի մտահոգությունն ու համոզմունքը, թե Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության տեքստը «կարված է Ալիևի հագով և Ալիևյան» է՝ ի հավաստումն վերջինիս շարունակական պահանջների հլու կատարման։
Նրա պնդմամբ, Հայաստանի քաղաքացիները պետք է այժմ իրենց դիրքորոշումը արտահայտեն «ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի, այլև նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, որը պետք է սահմանի երկրի քաղաքական և գաղափարախոսական ուղենիշները»։
«Հիմա հայ ժողովուրդը պետք է քվեարկի նոր Սահմանադրության և խաղաղության համաձայնագրի օգտին Հայաստանի կառավարության հետ միասին։ Ընտրողները այլևս չեն որոշում, թե ով կլինի վարչապետը, այլ արտահայտում են իրենց վերաբերմունքը այն գաղափարի նկատմամբ, որով կկառավարվի պետությունը», – զառանցել է պատգամավորը՝ իրեն իրավունք վերապահելով «խրատներ» տալ հայ ժողովրդին։