Քողն ընկնում է

Քողն ընկնում է

Fri, 27 Mar 2026 09:00:00 +0400


Հավանաբար, նախընտրական փուլը ոչ միայն նյարդայնացնում ու ջղաձգում է առաջացնում, այլեւ յուրօրինակ անկեղծության պահ է, եւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի ետեւից խոստովանություններ է անում, փակագծեր բացում` սարսափի նոր պահեր ներկայացնելով իր ունկնդիրներին: Նա մե՛կ հայտարարում է, թե 20 թվի ողբերգությունը գիտակցված պատերազմ է եղել` իր պատկերացրած «անկախությունն ու պետությունը» ձեռք բերելու համար: Մե՛կ հայտարարում է, որ Արցախի ժողովուրդը փախել է` «ճողոպրել» է 2023 թվին, եւ կռվելու մասին պնդումները, «մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»: Հետո հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում, եւ նրանք հիմա վերջապես հայրենիքում հանգրվան են գտել ու պետք է խաղաղվեն, տնավորվեն, հրաժարվեն «պանդուխտի»` Արցախ վերադառնալու մտքից: Ապա ասում է, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է «պատմական արդարության վերականգնման» ճանապարհից, որովհետեւ եթե մենք հիմա ասենք` Արցախում էթնիկ զտում է եղել, ադրբեջանցիներն էլ են նույն խոսույթը կիրառելու (թե ում են հայերն էթնիկ զտման ենթարկել` պարզ չէ): Եթե ասենք` ցեղասպանություն է եղել, հայելային սկզբունքով նրանք էլ են խոսելու իրենց ցեղասպանված լինելու մասին, եթե ասենք` վերադարձ, իրենք էլ են ասելու` վերադարձ: Եվ այս մտածողությամբ մարդը ՀՀ վարչապետն է ու հավակնում է շարունակել աշխատել:

Մի պահ պատկերացրեք, որ հրեաները հրաժարվեին Հոլոքոստի հիշատակից՝ վախենալով, որ գերմանացիներն իրենց կասեն` դուք էլ եք մեր նկատմամբ ցեղասպանություն իրականացրել: Այս մարդն անգամ չի տարբերում Արեւմտյան Հայաստանի խնդիրն Արցախի խնդրից: Վերջապես` պատմական արդարություն վերականգնելու խնդիր հայ ազգը չունի, ընդամենը իր պատմությունից չի ուզում հրաժարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դրախտային բնություն, դրախտից հեռու կյանք

«Հրապարակ»․ Դրախտային բնություն, դրախտից հեռու կյանք Fri, 30 Oct 2026 09:45:43 +0400 Դիլիջան համայնքի Հովք…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում Fri, 30 Oct 2026 09:15:57…

42 րոպե ago

Ի՞նչ հերոսություն եք արել

Ի՞նչ հերոսություն եք արել Fri, 30 Oct 2026 09:00:12 +0400 Մարդու լեզուն չի էլ պտտվում,…

57 րոպե ago

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Fri, 30 Oct 2026 08:45:26 +0400 Երեկ տեղի ունեցավ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

2 ժամ ago