Ի՞նչ հերոսություն եք արել

Ի՞նչ հերոսություն եք արել

Fri, 30 Oct 2026 09:00:12 +0400


Մարդու լեզուն չի էլ պտտվում, որ Տարոն Չախոյանին, Վահագն Ալեքսանյանին, Կոնջորյանին, անգամ էդ թոփթազա, դեռ ծպտուն չհանած Նարեկ Բաբայանին, որը Չարենցավանի ավագանու աթոռից հայտնվել է պատգամավորական բազկաթոռին, ինչ-որ բանում մեղադրի։ Ինչպե՞ս մեղադրես, երբ իրենց առաջնորդը, իրենց պատգամավոր դարձրած անձը, երկրի ղեկին նստած պաշտոնյան անձամբ է հրահրում այս կռիվները։ Ոչ միայն հրահրում է, այլեւ ողջունում ու խրախուսում բռնությունը, հայտարարելով՝ «աթոռով ա, թե ինչով ա՝ ողջունում եմ, աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա բոլոր գործողությունները»։

Իսկ ի՞նչ «գործողություններ» են արել ՔՊ խմբակցության անդամները, որ այդքան գոհ է եւ խրոխտ տոնով ողջունում է այս խուլիգանախմբին խորհրդարան լցրած անձը՝ Ջերմուկի սա՞րն էին ազատագրում, Սեւ լճի տարածքից կամ Սոթքի՞ց էին դուրս շպրտում մեր սահմանը հատած թշնամուն, Շաքի ներխուժած զինված հրոսակի՞ն էին վնասազերծում, Գորիս-Կապան ճանապարհի՝ մեզնից խլված հատվա՞ծն էին հետ բերում։ Թե՞ լկտիացած Ալիեւին ու նրա օգնական Հաջիեւին էին սաստում։ Դուք, որ անգամ խոսքով չեք կարողանում հակադարձել հային նվաստացնող, հայկական մշակութային արժեքները քարուքանդ անող, հայի պատմությունը յուրացնող թուրքին, այդ ի՞նչ հերոսություն եք արել։ Ընդամենը խորհրդարանում հարձակվել եք ընդդիմության վրա։ 21-րդ դարում ոչ թե մտքով, խելքով, գիտելիքով եք հաղթել ձեր ընդդիմախոսներին, այլ փորձել եք բռունցքներով ճնշել։ Ձեզնից ո՞ր մեկը դրսում դեմառդեմ կհանդիպի որեւէ ընդդիմադիրի ու կկարողանա ձեռնամարտի բռնվել։ Դուք ո՛չ ֆիզիկական ուժով եք ունակ հաղթելու, ո՛չ խելքով, ո՛չ հայրենասիրությամբ։ Ձեր՝ ձախողակների ու ապաշնորհների թիմը հազիվ էլ ցուցադրական ծեծկռտուք հրահրի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը չէր ցանկանա․․․ Պուտինը բացեց փակագծերը

Ռուսաստանը չէր ցանկանա․․․ Պուտինը բացեց փակագծերը Fri, 30 Oct 2026 11:00:09 +0400 Ռուսաստանը չէր ցանկանա,…

11 րոպե ago

«Հրապարակ»․ 8 ամիս առաջ ասել էի՝ ոչնչացնելու է բոլորին, ստեղծելու է իրեն հարմար ընդդիմություն

«Հրապարակ»․ 8 ամիս առաջ ասել էի՝ ոչնչացնելու է բոլորին, ստեղծելու է իրեն հարմար ընդդիմություն Fri,…

25 րոպե ago

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան Fri, 30 Oct 2026 10:30:08 +0400 Ամերիկյան Օրեգոն նահանգի օդում…

41 րոպե ago

Այսօր երկու օրակարգով ենք ԱԺ եկել. Նարեկ Կարապետյան

Այսօր երկու օրակարգով ենք ԱԺ եկել. Նարեկ Կարապետյան Fri, 30 Oct 2026 10:30:02 +0400 Latest…

41 րոպե ago

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը Fri, 30 Oct 2026 10:27:31 +0400…

43 րոպե ago

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են Fri, 30 Oct 2026 10:25:35 +0400 Արդարադատության նախարարությունը, ի…

45 րոպե ago