Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ամեն օր Հայաստանի վրա 3 միլիոն դոլար պարտք է

Ամեն օր Հայաստանի վրա 3 միլիոն դոլար պարտք է

Fri, 27 Mar 2026 11:16:50 +0400


Գորիսում համակիրների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդես է եկել տնտեսական իրավիճակի վերաբերյալ քննադատական գնահատականներով։

Նրա խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում երկրի ղեկավարությունը ավելի մեծ ծավալի պետական պարտք է կուտակել, քան նախորդ շուրջ երեք տասնամյակների ընթացքում միասին վերցրած։ Կարապետյանը նշել է, որ ամեն օր Հայաստանի համար երեք միլիոն դոլար պարտք է՝ ընդգծելով, որ երկիրը փաստացի գործում է վարկային միջոցների հաշվին, իսկ օտարերկրյա ներդրումների ներհոսքը գրեթե բացակայում է։

Նա նաև հարց է բարձրացրել, թե արդյոք վերջին տարիներին որևէ խոշոր միջազգային ընկերություն մուտք է գործել հայկական շուկա կամ նկատվել է աշխատատեղերի էական աճ։ Նրա գնահատմամբ՝ իրականացված որոշ ծրագրեր, օրինակ՝ ճանապարհաշինությունը, ֆինանսավորվել են պետական բյուջեից և պարտքային միջոցներից, սակայն չեն ապահովել եկամտաբերություն։ Կարապետյանը շեշտել է, որ արդյունավետ կառավարման դեպքում առաջնահերթ պետք է լինեն այն ծրագրերը, որոնք ապահովում են տնտեսական աճ և նոր աշխատատեղեր։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ հայերը բնույթով ձեռներեց են և արտերկրում հաճախ հասնում են հաջողությունների, ինչը վկայում է նրանց աշխատասիրության և ունակությունների մասին։ Սակայն, նրա կարծիքով, Հայաստանում տնտեսական վիճակը շարունակում է մնալ բարդ, և երկիրը տարածաշրջանում համարվում է առավել աղքատներից մեկը։

Կարապետյանը նշել է, որ մինչ այժմ չի ձևավորվել այնպիսի ղեկավարություն, որը լիարժեք կկարողանա հասկանալ և զարգացնել տնտեսությունը։ Այդ համատեքստում նա առաջարկել է փորձել նոր մոտեցում՝ աջակցելով իրենց կուսակցության վարչապետի թեկնածուին՝ Սամվել Կարապետյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սան Ստեֆանոն ոչ թե աշխարհաքաղաքական թակարդ, այլ ճիշտ ընտրություն էր

Սան Ստեֆանոն ոչ թե աշխարհաքաղաքական թակարդ, այլ ճիշտ ընտրություն էր Tue, 28 Apr 2026 18:45:36 …