ԱՄՆ-ն դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները․ ի՞նչ ժամկետով

ԱՄՆ-ն դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները․ ի՞նչ ժամկետով

Fri, 27 Mar 2026 13:00:44 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 6-ը դադարեցվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։

Նրա պնդմամբ` որոշումն ընդունվել է Թեհրանի խնդրանքով, իսկ բուն բանակցությունները, չնայած հրապարակային տարաձայնություններին, իբր հաջող են ընթանում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն զուգահեռ դիտարկում է տարածաշրջանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու հարցը։
«The Wall Street Journal»-ի տվյալներով՝ հնարավոր է` Պենտագոնը մինչև 10 հազար լրացուցիչ զինվորականներ ուղարկի, այդ թվում՝ հետևակ և զրահատեխնիկա։ Խոսքը ռազմական կարողությունները ընդլայնելու մասին է հետագա սրման դեպքում՝ չնայած բանակցությունների քննարկումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հարվածից կրկին ամերիկացի զինվորներ են վիրավորվել

Իրանի հարվածից կրկին ամերիկացի զինվորներ են վիրավորվել Sat, 28 Mar 2026 14:00:29 +0400 12 ամերիկացի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով