Ինչու՞ է գաղտնի մնում 44-օրյա պատերազմի զեկույցը

Ինչու՞ է գաղտնի մնում 44-օրյա պատերազմի զեկույցը

Fri, 27 Mar 2026 13:07:37 +0400


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հիշեցնելով, որ զոհվածների և անհետ կորածների հարազատները պահանջում են այն հրապարակել։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ պատերազմից հետո, երբ հանրության հուզական լարվածությունը բարձր էր, իշխանությունները խոստացել էին զեկույցի միջոցով ներկայացնել կատարվածի ամբողջական պատկերը՝ բացահայտելով պատասխանատուներին և հստակ գնահատականներ տալով պատերազմի տարբեր դրվագներին, այդ թվում՝ զոհերի և անհետ կորածների հարցերին վերաբերող։

Աբրահամյանի խոսքով՝ զեկույցի շուրջ տարակարծություններ կան նաև իշխանական շրջանակներում, իսկ փաստաթուղթը ներկայում ունի արխիվացված կարգավիճակ։ Նա ընդգծել է, որ դեռևս հանձնաժողովի ստեղծման փուլում իրենց խմբակցությունը կասկած էր հայտնել դրա արդյունավետության վերաբերյալ՝ նշելով, որ պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք չեն կարող ապահովել լիարժեք օբյեկտիվ քննություն։

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հանգել է հակասական եզրակացությունների։ Թեև ինքը ծանոթ է զեկույցին, սակայն գաղտնիության ռեժիմի պատճառով չի կարող բացահայտել դրա բովանդակությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները չեն կատարել իրենց տված խոստումը՝ զեկույցը հասանելի դարձնել հիմնական շահառուներին։

Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ աջակցում են զեկույցի հրապարակմանը և կարևորում դրա հանրայնացումը։ Նա նաև նշել է, որ սատարում է զոհվածների ծնողների նախաձեռնությանը՝ դիմելու Գլխավոր դատախազություն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է Fri, 27 Mar 2026 15:10:04 +0400 Պետական դավաճանության մեջ մեղադրվող…

30 րոպե ago

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ Fri, 27 Mar 2026 15:04:22 +0400 ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի…

36 րոպե ago

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում Fri, 27…

55 րոպե ago

Լրագրողները գործադուլ են անում

Լրագրողները գործադուլ են անում Fri, 27 Mar 2026 14:30:56 +0400 Իտալիայում օրը սկսվել է մամուլի…

1 ժամ ago

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ Fri, 27 Mar…

1 ժամ ago

Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանի տուն

Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանի տուն Fri, 27 Mar 2026 14:24:03…

1 ժամ ago