Որ երկրներն են տարածք տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածելու համար
Fri, 27 Mar 2026 13:30:45 +0400
5 արաբական երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է «Tasnim»-ը ։
Իրանական հետախուզական ծառայություններում գործակալության աղբյուրների տվյալներով՝ խոսքը Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի մասին է:
Ըստ աղբյուրի, Իրանի հարավում մի քանի մարդ է պայթել ականի վրա։
«Հակառակորդի ինքնաթիռները Շիրազի մոտ գտնվող որոշ շրջաններում պայթուցիկներ են նետել, որոնք թաքցված են եղել սովորական պահածոյի նմանվող թիթեղյա տարաների մեջ»,– գրում է գործակալությունը։