ՀՀ փոխվարչապետը նշանակալի է համարում Բաքվի որոշումը
Fri, 27 Mar 2026 13:20:51 +0400
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։
Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով` սա ակնառու օրինակ է, թե ինչպես է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։
Անդրադառնոլով ներքին շուկաների պաշտպանության մասին՝ Գրիգորյանը շեշտել է, որ դրանց համակարգված մոնիտորինգը թույլ է տալիս ոչ միայն արագ բացահայտել ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև արդյունավետ միջոցառումներ մշակել ներքին շուկան պաշտպանելու և հայրենական արտադրողներին աջակցելու համար։
Բացի այդ, Գրիգորյանը մատնանշել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցության կարևորությունը, այդ թվում՝ գիտելիքահեն ապրանքների մաքսային արժեքը որոշելու և համապատասխան մաքսատուրքերը գանձելու հարցում, ինչը անմիջականորեն ազդում է միության անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։