Լրագրողները գործադուլ են անում

Լրագրողները գործադուլ են անում

Fri, 27 Mar 2026 14:30:56 +0400


Իտալիայում օրը սկսվել է մամուլի գործառուլով։ Լրագրողներն ու մեդիաոլորտի աշխատողները դուրս են եկել համապետական գործադուլի։ Կյանքը Իտալիայում մեդիատիրույթում կարծես թե կանգ է առել երեկվա օրվա վրա։ Չկա ոչ մի լրատվական հաղորդում եւ թարմացում։ Լրագրողները պահանջում են իրենց արժանապատվության երաշխիքներ։ Դժգոհում են, որ իրենց համապետական պայմանագրերը չեն թարմացվել արդեն 10 տարի։ Աշխատավարձերի բարձրացում չի եղել երկար ժամանակ, իսկ ներկայիս թանկացումների ֆոնին՝ լրագրողների եւ մեդիա աշխատողների աշխատավարձների 20 տոկոսը պարզապես փոշիանում է սղաճի պատճառով։

Տնտեսական բնույթի խնդիրը, ըստ իտալացի լրագրողների, անդրադառնում է թե իրենց անկախության, թե հեղինակության վրա։ Դեմ են արտահայտվում նաեւ ֆինանսավորման կրճատման մասին որոշմանը։ Առաջին լրատվական թողարկումները Իտալիայում կվերսկսվեն գործադուլի ավարտից հետո՝ Երեւանի ժամանակով՝ 21;00-ին։ Չորրորդ իշխանությանը մասնակի գործադուլով միացել են նաեւ կրթական հաստատությունների աշխատողները։ Մանկավարժների շահերը ներկայացնող արհմիությունները եւս դժգոհություններ են ներկայացրել աշխատավարձների ցածր լինելու հետ կապված, ինչպես նաեւ խոսել կրթական հաստատություններում ղեկավարների ընտրության գործող կարգի բացերից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եմենը պատերազմ հայտարարեց․ իրավիճակը լարված է

Եմենը պատերազմ հայտարարեց․ իրավիճակը լարված է Mon, 05 Oct 2026 23:30:16 +0400 Եմենի նախագահական կառավարման…

12 րոպե ago

Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի մի շարք հասցեներում

Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Mon, 05 Oct 2026 23:15:49 +0400 «Գազպրոմ…

26 րոպե ago

Վիրահատական ասեղը թողել են որովայնում

Վիրահատական ասեղը թողել են որովայնում Mon, 05 Oct 2026 23:00:50 +0400 Նյու-Յորքցի բուժքույրը անբացատրելի ցավեր…

41 րոպե ago

Միրզոյանը Թեհրանում․ Շաքիի արտակարգ դեպքը․ օրվա թոփ նորությունները

Միրզոյանը Թեհրանում․ Շաքիի արտակարգ դեպքը․ օրվա թոփ նորությունները Mon, 05 Oct 2026 22:49:48 +0400 Օրվա…

52 րոպե ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Mon, 05 Oct 2026 22:45:16 +0400 «Հայաստանի…

57 րոպե ago

Իրանի հարցով փակ խորհրդակցություն է տեղի ունեցել

Իրանի հարցով փակ խորհրդակցություն է տեղի ունեցել Mon, 05 Oct 2026 22:30:22 +0400 ԱՄՆ նախագահի՝…

1 ժամ ago