Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Fri, 27 Mar 2026 14:25:32 +0400


Ռուբեն Ռուբինյանը շատ է հուզվել օրերս տված իմ մի հարցազրույցից, որտեղ ասել էի․ «դու ո՞վ ես, որ լրագրողներից ֆինանսական հաշվետվություն պահանջես»։ Սույն արարածը, որի անձնական ՕԳԳ-ն, անգամ ՔՊ-ի ֆոնին, երկրի համար մոտ է զրոյին, իրենց կողմից անկառավարելի, իրենց քննադատող բոլոր լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն` հարցին հարցով է պատասխանում. իսկ ո՞վ է ձեզ ֆինանսավորում։

Ինքը, հիշեցնեմ, Հարկային տեսուչ չի, իրավապահ համակարգի աշխատող չի, գոնե քաղհասարակության ներկայացուցիչ չի, որ ասենք՝ հասարակությունը մեզնից հաշվետվություն է պահանջում, մենք էլ տրամադրենք տեղեկություններ մեր ֆինանսական շրջանառության մասին։

Բայց քանի որ սրանք տգետ են եւ օրենքներին չեն տիրապետում, ինչպես նաեւ իրենց իրավունքների եւ պարտականությունների շրջանակը չեն պատկերացնում, բայց բավարար չափով լկտի են ու լեզվանի, ստիպված եմ փոքրիկ լիկբեզ անել (դե, ինչ որ մեկը պե՞տք է սրանց անգրագիտությունը վերացնելուն ուղղված գործողություններ իրականացնի, թե ոչ)։ Նաեւ ստիպված եմ լիկբեզ անել, որ սրա նմաններին լսողները չմտածեն, թե «Հրապարակին» կարող են նեղել կամ՝ ինչ որ խախտումներ հայտնաբերել, կամ՝ մեր ֆինանսական շրջանառության մեջ մենք ինչ որ թաքցնելու բաներ ունենք, դրա համար են իր հարցերն անպատասխան մնում։

Հատուկ ԱԺ թերուս փոխխոսնակի եւ նրա ոչ այնքան գրագետ թիմակիցների համար մի վերջին անգամ ներկայացնում եմ լրատվամիջոցների եւ մասնավորապես՝ «Հրապարակի» գործունեության մի քանի մանրամասներ.

Ինչպես բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ «Հրապարակն» ամեն տարի իրենց էջերում բաց՝ բոլորին հասանելի սկզբունքով, հրապարակում են իրենց նախորդ տարվա ֆինանսական շրջանառությունը։ Ռուբինյան, եթե Նիկոլ Փաշինյանի հրահանգ- սմս-ներից բացի ուրիշ բան էլ կարդայիր` դրանք տեսած կլինեիր:

Բոլոր խմբագրություններն ունեն հաշվապահներ կամ հաշվապահական կազմակերպությունների հետ պայմանագրեր, մասնավորապես՝ մեր հաշվապահությունն իրականացնում է «Փարվանյան քընսալթինգ» փորձառու ընկերությունը՝ արդեն մոտ 10 տարի։

Ավելի բարեխիղճ հարկատու, քան «Հրապարակն» է՝ մեր երկրում երեւի քիչ կա։ Ընդամենը մեկ անգամ ենք 2 օրով ուշացրել հարկի վճարումը, ՊԵԿ-ն անմիջապես տուգանք է նշանակել, որը եւս վճարել ենք։

Հիմա Ռուբինյանին առավել հետաքրքրող մասը․ «Հրապարակը» 40-ից ավելի պայմանագրեր ունի՝ տարբեր տնտեսվարողների, այդ թվում` 6 բանկի հետ կնքած։ Մեր ֆինանսական միջոցները գոյանում են գովազդներից եւ օրինական կարգով կնքված պայմանագրերի հիման վրա վճարվող գումարներից։

Մենք պարտավոր չենք այդ պայմանագրերը ներկայացնել որեւէ մեկին, որովհետեւ պայմանագրային մյուս կողմերի համաձայնությունը պետք է ունենանք, բայց կարող ենք բացառություն անել իր՝ հայտնի Վարվառայի հետաքրքրասիրություն ունեցող Ռուբինյանի համար` եթե անձամբ գա մեր խմբագրություն, կարող ենք տալ` ծանոթանա դրանց, որ իր կենցաղային հետաքրքրությունը բավարարի։ Նաեւ ձեռքի հետ կլսի, թե ինչ են մտածում իր մասին մեր լրագրողները…

Եւ ամենակարեւորը․ Ռուբինյան, ակնաջիդ օղ արա․ «Հրապարակը» մեկ լումա անգամ ստվերային գումար չի ստանում որեւէ մեկից, ամբողջը փաստաթղթավորված է, բանկային փոխանցումներով իրականացվող, բոլոր աշխատողները` գրանցված։ Նախ, որովհետեւ մենք բարեխիղճ քաղաքացիներ ենք՝ ի տարբերություն ձեզ։ Երկրորդը՝ գիտենք, որ պատրվակ եք փնտրում «Հրապարակի» գլխին ինչ որ բան «սարքելու», ուստի կրկնակի ուշադիր ենք եւ զգույշ։

Ավելին ասեմ՝ մի ամիս առաջ իմ անձնական էջում հրապարակել եմ 2025 թվականին մեր վճարած ֆինանսական մուտքերի ու ելքերի աղյուսակը, որտեղից երեւում է, թե ինչքան շատ հարկ ենք վճարել պետությանը: Հրապարակել եմ, որ քեզ նման անիմաստ գոյություններն ափեղ-ցփեղ չխոսեն: Եւ այն, որ քեզ նմանները բարձր աշխատավարձ են ստանում, նաեւ «Հրապարակի» վճարած հարկերի հաշվին է: Վճարել ենք եւ վճարում ենք, փաստորեն, որ բարձր աշխատավարձեր ստանաք ու ոչ թե նորմալ իշխանություն լինեք, այլ 8 տարում մեր երկրի տարածքը կրճատեք, պատերազմներ ու արհավիրքներ բերեք, հիմա էլ հասարակությանը տեռորի ենթարկելով` փորձեք նորից վերընտրվել, իսկ ձեր բերած ավերածությունների մասին հարցեր տվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ անպատիժ վիրավորեք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ․ Վթարային ջրանջատում

Արտակարգ․ Վթարային ջրանջատում Sun, 26 Apr 2026 13:15:05 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր…

10 րոպե ago

Մահափորձն Իրանի հե՞տ էր կապված․ Թրամփի առաջին արձագանքը

Մահափորձն Իրանի հե՞տ էր կապված․ Թրամփի առաջին արձագանքը Sun, 26 Apr 2026 13:00:04 +0400 ԱՄՆ…

25 րոպե ago

Փաշինյանի արձագանքը չուշացավ․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է

Փաշինյանի արձագանքը չուշացավ․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է Sun, 26 Apr 2026 12:47:32…

37 րոպե ago

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Sun, 26 Apr…

40 րոպե ago

Ահաբեկչությունը 14 մարդու կյանք է խլել Կոլումբիայում

Ահաբեկչությունը 14 մարդու կյանք է խլել Կոլումբիայում Sun, 26 Apr 2026 12:30:12 +0400 Կոլումբիայում՝ Պան-Ամերիկյան…

55 րոպե ago

«VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած

«VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած Sun, 26 Apr 2026 12:15:18…

1 ժամ ago