ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում

Fri, 27 Mar 2026 17:15:25 +0400


Մարտի 20-ին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել էր, որ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի (ի դեպ, նա կաթողիկոսի մասին խոսելիս օգտագործում է Նիկոլ Փաշինյանի օգտագործած տերմինը՝ Կտրիճ Ներսիսյան) եղբայրը՝ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը (վերջինիս էլ անվանում է ըստ քաղաքացիական անվան՝ Մկրտիչ Ներսիսյան), հանդիսացել է ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ) գործակալ, եւ այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է։

Հիշեցնենք, որ, համաձայն ԱԱԾ տվյալների, Եզրաս արքեպիսկոպոսը 1986-1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ Եզրաս արքեպիսկոպոսը ներկայում էլ է կապեր պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Ի գիտություն ընդունելով Անդրանիկ Սիմոնյանի հայտարարությունը եւ ԱԱԾ սույն «բացահայտումը»՝ այս թեմայի առնչությամբ մի քանի դիտարկում անենք․ եթե Հայաստանի ԱԱԾ-ն նման բացահայտում է անում, ապա ավելի ազնիվ չէ՞ր լինի, որ բացահայտումն արվեր ամբողջական կերպով՝ նաեւ ժամանակի եւ միջավայրի կոնտեքստը հաշվի առնելով։ Ինչի մասին է խոսքը։

Եթե իսկապես Եզրաս արքեպիսկոպոսը կամ նույն ինքը՝ Մկրտիչ Ներսիսյանը, համագործակցել է խորհրդային ԿԳԲ-ի հետ, ապա պետք է նախ հաշվի առնել ժամանակաշրջանը՝ 1986-88 թվականներ։ Այսինքն՝ այդ ժամանակ չկար Հայաստան անկախ պետություն, Հայաստանը մաս էր կազմում Խորհրդային Միությանը՝ որպես Հայկական ԽՍՀ, եւ, ըստ էության, Մկրտիչ Ներսիսյանը համագործակցել է իր հայրենիքը համարվող երկրի հատուկ ծառայությունների հետ, ինչպես ժամանակին այժմյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իր հայտարարության համաձայն, համագործակցել է իր հայրենիք Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ։ Նման իրավիճակում խնդիրը ո՞րն է։ Հիշեցնենք, որ Հայաստանն անկախացել է 1991 թվականին, իսկ պատմությունից հայտնի է, որ մինչեւ Կրեմլից խորհրդային կարմիր դրոշի իջեցումը ԽՍՀՄ ԿԳԲ-ն գործել է իր բնականոն հունով՝ ըստ իր առջեւ դրված խնդիրների եւ առաջադրանքների, եւ հետո է արդեն վերաձեւավորվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության եւ այլն։

Մյուս կողմից, ավելի արդար ու ազնիվ չէ՞ր լինի, եթե ՀՀ ԱԱԾ-ն եւ անձամբ Անդրանիկ Սիմոնյանը՝ որպես այդ կառույցի ղեկավար, նման բացահայտում անելիս նաեւ գոնե մի երկու տողանոց պարզաբանում տար այն մասին, թե ինչպիսի տոտալ ու կոշտ վերահսկողության տակ է գտնվել Հայ առաքելական եկեղեցին Խորհրդային Միությունում, ինչպես բոլոր կրոնական կազմակերպությունները։

Ընդ որում, այդ վերահսկողությունն իրականացվել է հատկապես հատուկ ծառայությունների միջոցով եւ ոչ միայն կապված է եղել ընդհանուր սովետական աթեիստական պետական գաղափարական եւ քարոզչական հիմքի հետ, այլ նաեւ այն բանի, որ Հայ առաքելական եկեղեցու, այսպես ասած, կենտրոնակայանը գտնվելով Խորհրդային Հայաստանում, եղել է հազարավոր սփյուռքահայերի այցելությունների վայրը, ու եղել են ակտիվ շփումներ Հայ առաքելական եկեղեցու ու հայկական սփյուռքի հետ։ Ու դա հավելյալ հարց է եղել, որպեսզի խորհրդային ԿԳԲ-ն ավելի ուշադրությամբ հետեւի առաքելական եկեղեցու «նիստուկացին» հենց ներսից։ Ի վերջո, Խորհրդային Միությունն իր ԿԳԲ-ի միջոցով մինչեւ վերջ պայքարել է հայկական միջավայրում իր հիմնական քաղաքական հակառակորդը հանդիսացող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության դեմ հայկական սփյուռքում։

Ասվածը կարող է հաստատվել խորհրդային ԿԳԲ-ի փաստաթղթերի՝ անցյալ դարի 90-ականներին արված ամենամեծ «սլիվներից» մեկով՝ «Միտրոխինի արխիվում» պահպանված փաստաթղթերով, որտեղ բավականին շատ նյութեր կան թե՛ Առաքելական եկեղեցու եւ թե՛ հայկական սփյուռքի կառույցների դեմ խորհրդային ԿԳԲ-ի կատարած բացասական գործողությունների մասին։ Եվ, ի վերջո, եթե հետաքրքիր է տողերիս հեղինակի կարծիքը, ապա ճիշտը լիարժեք ու ամբողջական լյուստրացիան է՝ հնարավոր տհաճ իրավիճակներից խուսափելու եւ մեկընդմիշտ մեր պատմության կարեւորագույն մի շրջանի հետ անկեղծ ու համաչափ առերեսված լինելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

22 րոպե ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

31 րոպե ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

34 րոպե ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

48 րոպե ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

60 րոպե ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

1 ժամ ago