ՀՀ վարչապետի նշանակումը Պուտինից Թրամփին փոխանցելով ինքնիշխան չենք դառնա

ՀՀ վարչապետի նշանակումը Պուտինից Թրամփին փոխանցելով ինքնիշխան չենք դառնա

Fri, 27 Mar 2026 19:15:15 +0400


Երբ հետեւում ես նախընտրական Հայաստանի քաղաքական դասի արածներին ու ասածներին, հասկանում ես, որ մեր անկախության շրջանի բոլոր ձախողումները քաղաքական դասի ձախողվածությունից են գալիս: Ուրիշ ինչի՞ց կարող էր լինել այն կարծրատիպը, թե իբր Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարվում էր, երբ Հայաստանի վարչապետին Մոսկվայից էին նշանակում, բայց ոչ միայն չի ոտնահարվի, այլեւ ճիշտ հակառակը՝ ինքնիշխանության մակարդակը կբարձրանա, եթե նրան Արեւմուտքից կամ Թուրքիայից ու Ադրբեջանից պաշտպանեն:

Կամ՝ ինչպե՞ս կարելի է բնորոշել Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների պնդումներն այն մասին, թե նախընտրական այս փուլում Հայաստան ժամանող եվրոպական մասնագետների խումբը, որը «քաղաքակրթված եւ բարի» Եվրոպայից է գալիս, եկել է ոչ թե Հայաստանի ընտրություններին միջամտելու, այլ՝ Ռուսաստանի կողմից մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմում մեզ աջակցելու համար: Այնինչ, ինչպես Հայաստանի վարչապետի դրսից արվող նշանակումը, այնպես էլ Հայաստանի դեմ որեւէ կողմի սանձազերծած հիբրիդային պատերազմի դեմ պայքարում մյուս կողմին ապավինելը ոչ միայն ինքնիշխանության նշաններ չեն, այլեւ հենց ինքնիշխանության վերջնական կորուստ են նշանակում:

Այս իմաստով, Հայաստանի այսօրվա քաղաքական դասի ամենամեծ խնդիրը, թերեւս, այն պարզ ճշմարտությունը չհասկանալն է, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի չափվում ո՛չ նրանով, թե որքան է նա հեռացել Ռուսաստանից, եւ ո՛չ էլ նրանով, թե որքան է մոտեցել Եվրոպային: Վերջապես բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի ինքնիշխանության տեսակետից ամենեւին էլ կարեւոր չէ՝ Պուտինը, Սին Ծինփինը, Թրա՞մփը, թե՞ Մակրոնն են նշանակում Հայաստանի վարչապետին, եւ ոչ էլ կարեւոր է՝ Ռուսաստանի՞ աջակցությամբ է Հայաստանը պայքարում Եվրոպայից եկող հիբրիդային պատերազմի դեմ, թե՞ Եվրոպայի աջակցությամբ է պայքարում Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմի դեմ:

Այս առումով, Հայաստանի ինքնիշխանության համար այնքան, ինչքան կարեւոր է, որ ՀՀ վարչապետին ոչ թե Պուտինը, Սին Ծինփինը, Թրամփը կամ մեկը ուրիշը նշանակի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրի, նույնքան էլ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողանա թույլ չտալ, որ իր դեմ վարվող հիբրիդային պատերազմում իրեն աջակցելու պատրվակն օգտագործելով, ինչ-որ մեկը կարողանա միջամտել իր ընտրություններին:

Այս քաղաքական դասը, ի վերջո, պիտի հասկանա, որ երկրի խնդիրը ո՛չ չափից շատ ռուսամետ եւ ո՛չ էլ չափից շատ եվրոպամետ, ո՛չ չափից շատ ժողովրդավարական, ո՛չ էլ չափից շատ բռնապետական լինելը չէ, այլ խնդիրն արդյունավետ ու մարտահրավերներին համահունչ պետություն ունենալն է:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները

Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Thu, 23 Apr 2026…

10 րոպե ago

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն Thu, 23 Apr 2026 11:19:24 +0400…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղալ մեր բոլորի հույզերի հետ

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղալ մեր բոլորի հույզերի հետ Thu, 23 Apr 2026 11:15:53…

16 րոպե ago

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Thu, 23 Apr 2026 11:15:25 +0400 ՀՀ կրթության, գիտության,…

16 րոպե ago

Անհետ կորածների ծնողները ԱԺ-ի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում

Անհետ կորածների ծնողները ԱԺ-ի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Thu, 23 Apr 2026 11:13:15…

18 րոպե ago

Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը

Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը Thu, 23 Apr 2026 11:08:36…

23 րոպե ago