Մահացել է Լևոն Սահակյանը

Մահացել է Լևոն Սահակյանը

Fri, 27 Mar 2026 20:00:13 +0400


Մոսկվայում 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ականավոր պետական և հասարակական գործիչ Լևոն Գուրգենի Սահակյանը: Նա զգալի ավանդ է ունեցել Հայաստանի զարգացման գործում՝ զբաղեցնելով պատասխանատու պետական պաշտոններ՝ Հայկական ԽՍՀ արհմիությունների խորհրդի նախագահի, Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղարի և հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնները: Լևոն Սահակյանն ընտրվել է նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Լևոն Սահակյանի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածը: Ողբերգության առաջին իսկ օրերից նա գլխավորել է մարդկանց փրկության և քաղաքների վերականգնման հանրապետական շտաբը՝ համակարգելով աղետի գոտում իրականացվող բարդագույն աշխատանքները:

Գործընկերներն ու մտերիմները Լևոն Սահակյանին կհիշեն որպես բացառիկ արժանապատվության և մեծ հոգու տեր անհատի, ով մշտապես օգնում էր մարդկանց և կարողանում էր համախմբել նրանց ընդհանուր գործի շուրջ: Իր հարազատների՝ կնոջ, զավակների և թոռների համար նա միշտ եղել է իմաստուն խորհրդատու և ամենաթանկ մարդը: Նրա վառ հիշատակը հավերժ կմնա բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել և հարգել են նրան:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ից 13:00-ն, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատան հայկական հատվածում (հասցե՝ Սերգեյ Մակեևի փողոց 10, շինություն 4):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ թեմաներ էին ընտրում պատմական կինոյի մեկնարկի շրջանում

Ինչ թեմաներ էին ընտրում պատմական կինոյի մեկնարկի շրջանում Sat, 21 Mar 2026 21:00:55 +0400 1890-ականներին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով