Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Fri, 27 Mar 2026 20:56:24 +0400


Մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։

Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես՝ կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։

Ժամը 19։00-ի դրությամբ, փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։

Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ Fri, 27 Mar 2026 23:55:46 +0400 Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել…

18 րոպե ago

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել Fri, 27 Mar 2026 23:45:36 +0400 Ռուսաստանում իրավապահները…

28 րոպե ago

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ…

43 րոպե ago

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ Fri, 27 Mar 2026 23:30:35 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

43 րոպե ago

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են Fri, 27 Mar 2026 23:15:12…

59 րոպե ago

Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Fri, 27 Mar 2026 23:07:00 +0400 Մարտի 27-ի…

1 ժամ ago