Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Fri, 27 Mar 2026 20:56:24 +0400


Մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։

Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես՝ կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։

Ժամը 19։00-ի դրությամբ, փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։

Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վեհափառի մեքենայի մուտքը ԱԺ Ռուբինյանը սահմանափակել է

Վեհափառի մեքենայի մուտքը ԱԺ Ռուբինյանը սահմանափակել է Sun, 02 Aug 2026 14:08:32 +0400 Latest news…

9 րոպե ago

Սա իրապես խայտառակություն է, որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի Արամ Վարդևանյան

Սա իրապես խայտառակություն է, որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի Արամ Վարդևանյան Sun, 02…

17 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կառաջադրի Արամ Վարդևանյանի թեկնածությունը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կառաջադրի Արամ Վարդևանյանի թեկնածությունը Sun, 02 Aug 2026 13:48:51 +0400 «Ուժեղ Հայաստան»…

29 րոպե ago

Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը ձեր համեմատ փոքրիկ ձկնիկներ են, պարոն Ռուբինյան

Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը ձեր համեմատ փոքրիկ ձկնիկներ են, պարոն Ռուբինյան Sun, 02 Aug…

37 րոպե ago

Այո՛, պարոն Ռուբինյան, հունիսի 7-ին դուք էլ չեք հաղթել. Իշխան Սաղաթելյան

Այո՛, պարոն Ռուբինյան, հունիսի 7-ին դուք էլ չեք հաղթել. Իշխան Սաղաթելյան Sun, 02 Aug 2026…

43 րոպե ago

Դուրս եկեք փողոց, լսեք մարդկանց կարծիքը

Դուրս եկեք փողոց, լսեք մարդկանց կարծիքը Sun, 02 Aug 2026 13:30:32 +0400 Լսում եմ Ռուբեն…

47 րոպե ago