Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում

Fri, 27 Mar 2026 21:45:23 +0400


Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
ՆԳՆ ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության շրջանում հետևողականորեն շարունակում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գավառ համայնքի վարչական տարածքի՝ Սևանա լճի ափամերձ հատվածում զենք-զինամթերք է թողել։ Սևանի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՊԿ» տիպի գնդացիր, ատրճանակ և տարբեր տեսակի ու տրամաչափի 95 փամփուշտ։

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև մարտի 19-ին։ Ծովագյուղ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և տարբեր տեսակի ու տրամաչափի 105 փամփուշտ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ճամբարակ քաղաքի 59-ամյա բնակիչը կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, իսկ 57-ամյա բնակիչը՝ «ՏՕԶ» տիպի մեկփողանի որսորդական ակոսափող հրացան։

Մարտի 19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ճամբարակ քաղաքի հարակից տարածքում գտնվող տաղավարի մոտ։ Համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ և ինքնաձիգի 31 փամփուշտ։

Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած 36-ամյա երիտասարդը հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Գանձակ գյուղի 58-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է երկփողանի որսորդական ողորկափող հրացան և 60 փամփուշտ։ Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար Thu, 12 Nov 2026 23:09:02 +0400 45-ամյա երգչուհի Բեյոնսեն…

7 րոպե ago

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում Thu, 12 Nov 2026 23:00:42 +0400 Հանրապետականներ…

16 րոպե ago

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր կենտրոնանալ

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր…

24 րոպե ago

Տասնյակ զոհեր և վիրավորներ․ ողբերգական վթար՝ ԱՄԷ-ում

Տասնյակ զոհեր և վիրավորներ․ ողբերգական վթար՝ ԱՄԷ-ում Thu, 12 Nov 2026 22:36:07 +0400 Այսօր խոշոր…

40 րոպե ago

«Տիտանիկ»-ի հետքերով․ պատմական ևս մեկ նավ է «խորտակվել»

«Տիտանիկ»-ի հետքերով․ պատմական ևս մեկ նավ է «խորտակվել» Thu, 12 Nov 2026 22:30:56 +0400 Պատմական…

46 րոպե ago

«Nvidia» -ի հիմնադիրն ու ղեկավարը հրաժարական տվեց մեծ սկանդալի ֆոնին

«Nvidia» -ի հիմնադիրն ու ղեկավարը հրաժարական տվեց մեծ սկանդալի ֆոնին Thu, 12 Nov 2026 22:25:15…

51 րոպե ago