Իմ հորը բռնի են բերման ենթարկել, չեն թողել կամավոր դուրս գա տնից․ Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի
Fri, 27 Mar 2026 21:56:50 +0400
Քիչ առաջ ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ երեկ խորհրդարանի դիմաց վեճի բռնված եւ նրան հայհոյած անձը՝ Միքայել Մարգարյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է նրա որդին՝ Յուրի Մարգարյանը։
Նա նշել է, որ իրավապահները կալանքի օրդեր են ներկայացրել, բայց բռնի են բերման ենթարկել, չեն թողել կամավոր դուրս գա տնից։
«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ ու տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի դիմաց հայհոյել էր Միքայել Մարգարյանին, վերջինս էլ պատասխանել էր իրեն։