8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

Fri, 27 Mar 2026 23:45:36 +0400


Ռուսաստանում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով ութ տարի թաքնվել էր իրավապահների տեսադաշտից՝ ապաստանելով տայգայում։ Տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել են Կարելիայի Հանրապետությունում։ Հայտնի է, որ նա 2018 թվականին մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով կատարած հանցանքի համար եւ դատապարտվել ուղղիչ աշխատանքների։ Սակայն փախել է տանից եւ ապաստանել նախ անտառում, ապա արդեն կարողացել է թաքնվել տայգայում՝ ապրելով այնտեղ արդեն ութ տարի։

Տղամարդը բջջային հեռախոս չի օգտագործել, բանկային քարտեր չի օգտագործել, խուսափել է հանրային վայրերից, ընտանիքի եւ մտերիմների հետ կապ չի պահպանել։ Անտառում այս տարիներին բնակ եւ տնտեսական շինություններ է կառուցել իր համար։ Հագուստ եւ սնունդ վերցրել է մոտակա փոքրիկ գյուղակներից։ Դուրս է եկել իր թաքստոցից միայն գիշերները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով