«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

Sat, 28 Mar 2026 08:20:48 +0400


«Տաշիր կապիտալը», ինչպես հայտնի է, վարչական դատարան էր դիմել եւ վիճարկում էր ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշումը։ Անցած շաբաթ սկսված եւ շուրջ 30 ժամ տեւած դատաքննությունից հետո դատարանը մարտի 26-ին պետք է հրապարակեր որոշումը, սակայն հրապարակվեց երեկ երեկոյան: Ըստ ամենայնի, ծանրութեթեւ են անում՝ ինչպես ներկայացնել ու հիմնավորել քաղաքական որոշումը, քանի որ դատարանում որեւէ հստակ հիմնավորում չի հնչել։

Ավելին՝ դատական նիստի ընթացքում, որպես ապացույց, փորձում էին ներկայացնել դեպքեր, որոնք կատարվել են ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ: Հիմնավորումների թվում 700 հազար սպառողի տվյալների ոչ ամբողջական հաշվառումն էր, էլեկտրաէներգիայի թերգրանցումները եւ հավելագրումներն էին, միացումների ժամկետների խախտումները, ընդհատումների մասին ոչ հավաստի տեղեկությունը, որոնց համար փաստական հիմքեր չեն նշվել։ Այդուհանդերձ, դատարանն անվավեր չճանաչեց ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումը, հակառակ դեպքում ավտոմատ դադարելու էին նաեւ ժամանակավոր կառավարչի լիազորությունները, քանի որ նրա պաշտոնավարումը պայմանավորված էր հենց այդ որոշմամբ: Դատարանից այլ որոշում թերեւս չէր էլ ակնկալվում,կատարել են Փաշինյանի հրահանգը, որը Ռոմանոս Պետրոսյանին հատուկ է ընտրություններից առաջ գործուղել ՀԷՑ, որ այն ՔՊ-ականացնի եւ դարձնի իշխանության էլեկտորատը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

3 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

4 ժամ ago

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով Tue, 13 Oct 2026 23:55:40 +0400…

4 ժամ ago

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել Tue, 13 Oct 2026 23:45:43 +0400 Թեյլոր Սվիֆթը Billboard…

4 ժամ ago

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400 Արքայազն Հարին…

4 ժամ ago

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ…

4 ժամ ago