Հնարավո՞ր է ներել

Հնարավո՞ր է ներել

Sat, 28 Mar 2026 09:00:34 +0400


Մի կողմից՝ ՔՊ վերնախավն անպատկառ, լկտի, մեծամիտ խոսույթ է կիրառում, մարդկանց վիրավորում, դիպչում նուրբ լարերին, հակահայկական հայտարարություններ անում՝ հանրության նյարդերի հետ խաղալով եւ ի ցույց դնելով իրենց դյուրագրգիռ վիճակը։ Մյուս կողմից, հասկանալով, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ իրենք հանրության տված քվեից են կախված, փորձում են ներողություններով ու մեղայականներով հարթել իրավիճակը։ ՔՊ անդաստիարակների կաստան նոր մշակույթ է, ըստ էության, ներդնում մեզանում․ ինչ ասես՝ ասեն, իրենց ոնց ասես՝ պահեն, հանրային վայրերում մարդկանց վիրավորեն, իրավասությունները գերազանցեն, հետո մի կեսբերան ներողություն խնդրեն ու համարեն, որ «միջադեպը հարթված է»։ Իսկ հասարակությունը պատրա՞ստ է ներել նրանց այդ ամբարտավան պահվածքը: Եթե անգամ վիրավորանքը հնարավոր է ներել, արդյոք հնարավո՞ր է ներել այն, որ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, թե արգելում են արցախցիների վերադարձի, Հայոց ցեղասպանության, Արցախի էթնիկ զտման, մեր սուվերեն տարածքներում նստած ադրբեջանական զորքի մասին խոսելն առհասարակ: Իսկ հանրությունը հա՞շտ է այն հայտարարության հետ, որ մենք «2020-ին գիտակցված զոհողության գնացինք, որ ձեռք բերենք պետություն եւ անկախություն»։ Իսկ հանրությունը համաձա՞յն է, որ Արցախի ու Արեւմտյան Հայաստանի թեմաները նույնական են, եւ երկուսն էլ պետք է փակված համարենք կամ` եթե խոսենք արցախցիների վերադարձի մասին, դրանով դուռ ենք բացում ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու համար: Պարզ չէ՞, որ սրա շարունակությունը լինելու է մեր պատմությունն ամբողջությամբ ջնջելը, բոլոր հարցերում զիջումների գնալը: Իսկ եթե հունիսի 7-ին ինչ-որ ձեւով վերարտադրվեն, ապա այս «ներողություն»-ներն էլ այլեւս չեն հնչելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի․ Ուժեղ Հայաստան

Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի․ Ուժեղ Հայաստան Sat, 28 Mar…

16 րոպե ago

Ժամանակավորապես փակվել է սահմանային անցակետը․ հայտնի է պատճառը

Ժամանակավորապես փակվել է սահմանային անցակետը․ հայտնի է պատճառը Sat, 28 Mar 2026 21:00:48 +0400 Ղազախստանը…

26 րոպե ago

ՔՊ ընտրություններն ավարտվեցին

ՔՊ ընտրություններն ավարտվեցին Sat, 28 Mar 2026 20:54:37 +0400 Նախորդ օրվանից սկսած Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական…

32 րոպե ago

Դուք ո՜ւր, արժանապատվությունն ո՜ւր

Դուք ո՜ւր, արժանապատվությունն ո՜ւր Sat, 28 Mar 2026 20:45:04 +0400 Երբ գործող իշխանության այս կամ…

41 րոպե ago

Մի շարք երկրներում օդային տարածքները կշարունակեն փակ մնալ

Մի շարք երկրներում օդային տարածքները կշարունակեն փակ մնալ Sat, 28 Mar 2026 20:30:45 +0400 Մերձավոր…

56 րոպե ago

Հերթական վոյաժը` երեւանցիների գրպանից

Հերթական վոյաժը` երեւանցիների գրպանից Sat, 28 Mar 2026 20:15:43 +0400 Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում…

1 ժամ ago