«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Sat, 28 Mar 2026 09:15:48 +0400


Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե: Նշենք, որ մարտի 26-ին, ԱԺ-ի դիմաց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ ԱԺ նախագահն էլ քաղաքացուն է հայհոյել։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ, Ալեն Սիմոնյանի հրահանգով` «հավաքեք սրան ստեղից», բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ Նրանցից մեկը «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։ Ալեն Սիմոնյանն արդեն երկրորդ անգամ է նման սկանդալի կենտրոնում հայտնվում: Տարիներ առաջ էլ քաղաքացու երեսին էր թքել՝ թիկնապահներին հրահանգելով քաղաքացու ձեռքերը նախապես բռնել: Ակնհայտ է, որ ԱԺ նախագահը չի գիտակցում, թե ինչ կարեւոր պաշտոն է զբաղեցնում, եւ պաշտոնատար անձի զսպվածություն դրսեւորելու փոխարեն ցանկացած խոսակցություն վերածում է «տղայական բազառի», ինչի արդյունքում նա չի պատժվում, այլ հակառակ կողմը երբեմն բանտում է հայտնվում:

Ամենեւին չարդարացնելով քաղաքացու ոչ բարեկիրթ կեցվածքն ու հայհոյախառն լեքսիկոնը՝ ասենք, որ ԱԺ նախագահը երբեք չպետք է նման կեցվածքով հաղորդակցվի քաղաքացու հետ: Քանի որ միջադեպի ժամանակ Սիմոնյանն իրավապահներին հրամայել է բռնել մարդուն եւ բաժին տանել, հետաքրքրվեցինք` Ազգային ժողովի նախագահն ունի՞ քաղաքացուն ոստիկանության բաժին ուղարկելու լիազորություն: «Հրապարակը» հարց ուղղեց փաստաբան Երվանդ Վարոսյանին: Փաստաբանն ասաց. «Երբ մենք խոսում ենք օրենքի մասին եւ այն մասին, թե, առհասարակ, մեր երկրում ով ինչ լիազորություններ ունի, պետք է մի բան հստակեցնել՝ խոսքը ո՞ր պետության մասին է: Իրավակա՞ն պետության մասին է խոսքը, թե՞ ֆեոդալական կարգերով ապրող երկրի: Եթե խոսում ենք Հայաստանի մասին, որն իրավական պետություն պետք է լիներ, ապա իրավական պետությունում ԱԺ նախագահը չունի նման իրավունք: Նրա ֆունկցիան լրիվ այլ է, եւ իրավապահները պետք է միմիայն ենթարկվեն օրենքի տառին: Բայց դե՝ սա Հայաստանն է, այստեղ երբ դու իշխանություն ունես, օրենքը դու ես: Այստեղ զայրանալու շատ բաներ կան, բայց զարմանալու` ոչինչ: Հայհոյանքի համար օրենքը ոչինչ չի նախատեսում, եթե այն ուղղված չէ ուղիղ հասարակական կարգ խախտելուն կամ ուղղված չէ, ընդհանուր առմամբ, հասարակության դեմ: Եթե խոսքը նման միջանձնային հարաբերությունների մասին է, ապա դա մարդկանց խնդիրն է, սա է եղելությունը: Ալեն Սիմոնյանը կարող է քաղաքացիական դատարան դիմել` հայհոյանքի համար, սակայն քաղաքացին էլ կարող է «Արան պապադ ա» արտահայտության համար դատարան դիմել, չկա որեւէ տարբերություն: Խնդիրն այն է, որ Հայաստանում ընդունված է ցանկացած բարձր ձայն, խոսք, որը տեղի է ունենում փողոցում, որակել որպես խուլիգանություն, բայց մի բան հստակ է` բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է գոնե սովորած լիներ առնվազն փողոցում իրեն ավելի զուսպ դրսեւորել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան

44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան…

9 րոպե ago

Զելենսկու աթոռը ճոճվում է․ Փաշինյանը հաջո՞րդն է

Զելենսկու աթոռը ճոճվում է․ Փաշինյանը հաջո՞րդն է Mon, 12 Oct 2026 20:00:44 +0400 Latest news…

24 րոպե ago

Ում հետ է հանդիպել Պուտինն իր տարեդարձի օրը

Ում հետ է հանդիպել Պուտինն իր տարեդարձի օրը Mon, 12 Oct 2026 20:00:44 +0400 Ինչպես…

24 րոպե ago

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Mon, 12 Oct 2026 19:59:20 +0400 Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ…

25 րոպե ago

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս» Mon, 12 Oct 2026 19:45:52…

39 րոպե ago

Տղամարդը մահացել է դանակի հարվածից․ ձերբակալվել է հայրը

Տղամարդը մահացել է դանակի հարվածից․ ձերբակալվել է հայրը Mon, 12 Oct 2026 19:30:42 +0400 Ադրբեջանի…

54 րոպե ago