Հնարավո՞ր է ներել

Հնարավո՞ր է ներել

Sat, 28 Mar 2026 09:00:34 +0400


Մի կողմից՝ ՔՊ վերնախավն անպատկառ, լկտի, մեծամիտ խոսույթ է կիրառում, մարդկանց վիրավորում, դիպչում նուրբ լարերին, հակահայկական հայտարարություններ անում՝ հանրության նյարդերի հետ խաղալով եւ ի ցույց դնելով իրենց դյուրագրգիռ վիճակը։ Մյուս կողմից, հասկանալով, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ իրենք հանրության տված քվեից են կախված, փորձում են ներողություններով ու մեղայականներով հարթել իրավիճակը։ ՔՊ անդաստիարակների կաստան նոր մշակույթ է, ըստ էության, ներդնում մեզանում․ ինչ ասես՝ ասեն, իրենց ոնց ասես՝ պահեն, հանրային վայրերում մարդկանց վիրավորեն, իրավասությունները գերազանցեն, հետո մի կեսբերան ներողություն խնդրեն ու համարեն, որ «միջադեպը հարթված է»։ Իսկ հասարակությունը պատրա՞ստ է ներել նրանց այդ ամբարտավան պահվածքը: Եթե անգամ վիրավորանքը հնարավոր է ներել, արդյոք հնարավո՞ր է ներել այն, որ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, թե արգելում են արցախցիների վերադարձի, Հայոց ցեղասպանության, Արցախի էթնիկ զտման, մեր սուվերեն տարածքներում նստած ադրբեջանական զորքի մասին խոսելն առհասարակ: Իսկ հանրությունը հա՞շտ է այն հայտարարության հետ, որ մենք «2020-ին գիտակցված զոհողության գնացինք, որ ձեռք բերենք պետություն եւ անկախություն»։ Իսկ հանրությունը համաձա՞յն է, որ Արցախի ու Արեւմտյան Հայաստանի թեմաները նույնական են, եւ երկուսն էլ պետք է փակված համարենք կամ` եթե խոսենք արցախցիների վերադարձի մասին, դրանով դուռ ենք բացում ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու համար: Պարզ չէ՞, որ սրա շարունակությունը լինելու է մեր պատմությունն ամբողջությամբ ջնջելը, բոլոր հարցերում զիջումների գնալը: Իսկ եթե հունիսի 7-ին ինչ-որ ձեւով վերարտադրվեն, ապա այս «ներողություն»-ներն էլ այլեւս չեն հնչելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն

Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն Thu, 15 Oct 2026 19:00:24 +0400 Ադրբեջանի բնակավայրերից…

9 րոպե ago

ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews

ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews Thu, 15 Oct 2026…

13 րոպե ago

ՀՀ խնդիրն ուկրաինացումը եւ գուբերնիզացումը չէ

ՀՀ խնդիրն ուկրաինացումը եւ գուբերնիզացումը չէ Thu, 15 Oct 2026 18:45:08 +0400 Որքան անհեթեթ են…

24 րոպե ago

Փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործից Thu, 15 Oct 2026 18:38:37 +0400 Latest news from Հրապարակ…

31 րոպե ago

Ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկին տուգանել են 1 միլիարդ դոլարով

Ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկին տուգանել են 1 միլիարդ դոլարով Thu, 15 Oct 2026 18:30:49 +0400…

39 րոպե ago

Քաղաքացին զայրացած է ՔՊ-ի վրա

Քաղաքացին զայրացած է ՔՊ-ի վրա Thu, 15 Oct 2026 18:22:24 +0400 Latest news from Հրապարակ…

47 րոպե ago