«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

Sat, 28 Mar 2026 11:07:55 +0400


Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին հարձակվել են Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա, հարված է հասցվել կայանի տարածքին, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը X սոցիալական ցանցում:

ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին:
«Ռեակտորի վնաս և ճառագայթման արտանետում չի գրանցվել», – նշել է գործակալությունը` հավելելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է:

ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զինվորականներին կրկին հորդորել է զսպվածություն դրսևորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

53,4 միլիոն հարկային արտոնություն, 25 միլիոն դրամաշնորհ՝ նախարարի ամուսնուն

53,4 միլիոն հարկային արտոնություն, 25 միլիոն դրամաշնորհ՝ նախարարի ամուսնուն Sat, 28 Mar 2026 18:15:04 +0400…

8 րոպե ago

Իրանն ու Թաիլանդը համաձայնության եկան․ ի՞նչ է հայտնի

Իրանն ու Թաիլանդը համաձայնության եկան․ ի՞նչ է հայտնի Sat, 28 Mar 2026 18:00:29 +0400 Թաիլանդի…

22 րոպե ago

«Հայաստան» դաշինքի անդամները Հրազդանում են

«Հայաստան» դաշինքի անդամները Հրազդանում են Sat, 28 Mar 2026 17:44:02 +0400 Հրազդանի դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում…

39 րոպե ago

Փրկիչն ու փրկվածը

Փրկիչն ու փրկվածը Sat, 28 Mar 2026 17:15:02 +0400 Գուցե ասեք՝ հին բան եմ ասում,…

1 ժամ ago

Իսրայելն այսօր մի քանի ժամ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները

Իսրայելն այսօր մի քանի ժամ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները Sat, 28 Mar 2026 17:00:52…

1 ժամ ago

25 մլն դոլար` կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար

25 մլն դոլար` կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար Sat, 28 Mar…

2 ժամ ago