«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

Sat, 28 Mar 2026 11:07:55 +0400


Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին հարձակվել են Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա, հարված է հասցվել կայանի տարածքին, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը X սոցիալական ցանցում:

ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին:
«Ռեակտորի վնաս և ճառագայթման արտանետում չի գրանցվել», – նշել է գործակալությունը` հավելելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է:

ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զինվորականներին կրկին հորդորել է զսպվածություն դրսևորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ

Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ Mon, 02 Nov 2026 11:20:30…

4 րոպե ago

Փաշինյանն ասել է՝ ինչ պիտի անեն վիզաների ազատականացման համար

Փաշինյանն ասել է՝ ինչ պիտի անեն վիզաների ազատականացման համար Mon, 02 Nov 2026 11:17:49 +0400…

7 րոպե ago

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի օր առաջ ազատ արձակումը

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի օր առաջ ազատ արձակումը Mon, 02 Nov…

12 րոպե ago

Ովքեր կկարողանան ֆինանսավորում ստանալ քաղաքացիներից

Ովքեր կկարողանան ֆինանսավորում ստանալ քաղաքացիներից Mon, 02 Nov 2026 11:10:05 +0400 2027 թվականի հունվարի 1-ից…

15 րոպե ago

Փաշինյանն ինքն էլ զարմացած է իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից:

Փաշինյանն ինքն էլ զարմացած է իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից: Mon, 02 Nov 2026 11:01:48…

23 րոպե ago

Նոյեմբերի 2-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Նոյեմբերի 2-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը Mon, 02 Nov 2026 10:45:34 +0400 ԽՈՅԵՐ Այսօր Խոյերի համար…

39 րոպե ago